Հա

Քաղաքական

15/12/2020 - 13:45

Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թէ չգնան. համայնքապետը՝ գիւղը յանձնելու տեղեկութիւնների մասին

Խծաբերդը յանձնելու մասին ես հիմա յստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց, իմ տեղեկութիւններով, ռուս խաղաղապահները հիմա այնտեղ են, հրամանի են սպասում՝ գնան, թէ չգնան: Այս մասին Tert.am-ը տեղեկացաւ Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Աւանէսեանից:

«alikonline.ir»- Խծաբերդը յանձնելու մասին ես հիմա յստակ չեմ կարող ոչինչ ասել, բայց, իմ տեղեկութիւններով, ռուս խաղաղապահները հիմա այնտեղ են, հրամանի են սպասում՝ գնան, թէ չգնան: Այս մասին Tert.am-ը տեղեկացաւ Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Աւանէսեանից:

«Վերջին օրերի մարտերն անսպասելի էին, ադրբեջանական կողմն էր յարձակւել, բայց այդ գիւղերը պէտք է մնային հայկական կողմում, մինչդեռ հակառակորդ կողմն ասում է՝ գծւած քարտէզով չի երեւում, որ այդ գիւղերը պէտք է հայկական կողմում մնան, այսպէս են ասում, բայց ստոյգ չգիտեմ»,- ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ գիւղի բնակիչները տարբեր տեղերում են՝ թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում, իսկ գիւղը 121 բնակիչ ունի: «Դէ, եթէ Հին Թաղերը յանձնւում է, Խծաբերդը պահելու իմաստ չկայ, միակ գիւղն է լինում շրջանում»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։