Զանգեզուրում իմ հօրական նախնիները բոլորը դաշնակցական են եղել: Ինչ-որ մէկը սպանւել է, մէկը՝ բռնադատւել եւ ուղարկւել Ալթայի երկրամաս։ Պապիկիս եղբայրը բանտ է նստել 25 տարի. իր թելեգրամյան էջում գրում է «Իզւեստիա» թերթի տնօրէնների խորհրդի նախագահ, News Media հրատարակչատան տնօրէն եւ նախագահ, ռուսահայ յայտնի լրագրող եւ հրատարակիչ Արամ Գաբր՝լեանովը։
«alikonline.ir»- Զանգեզուրում իմ հօրական նախնիները բոլորը դաշնակցական են եղել: Ինչ-որ մէկը սպանւել է, մէկը՝ բռնադատւել եւ ուղարկւել Ալթայի երկրամաս։ Պապիկիս եղբայրը բանտ է նստել 25 տարի. իր թելեգրամյան էջում գրում է «Իզւեստիա» թերթի տնօրէնների խորհրդի նախագահ, News Media հրատարակչատան տնօրէն եւ նախագահ, ռուսահայ յայտնի լրագրող եւ հրատարակիչ Արամ Գաբր՝լեանովը։
«Միակ կուսակցութիւնը այսօր, որին ես իսկապէս յարգում եմ Հայաստանում, Դաշնակցութիւնն է: Եւ նրա ղեկավարին՝ Իշխան Սաղաթելեանին, որը բացայայտ մարտահրաւէր է նետել դաւաճան Նիկոլին: Եթէ ես Հայաստանում անդամակցեմ որեւէ կուսակցութեան, դա կը լինի միայն Դաշնակցութիւնը»,– գրել է Գաբրէլյանովը իր թելեգրամեան «Կարամբա» ալիքում։