Հա

Քաղաքական

16/12/2020 - 13:00

«Նիկոլը կը դատւի՞, թէ՞ ինքնադատաստանի կը ենթարկւի»․ Անդրանիկ Թեւանեան

«Խծաբերդում տեղի ունեցածը, նոր զոհեր ու գերիներ ունենալը մեր խայտառակութեան ու կապիտուլեացիայի երկրորդ ալիքն է։

«alikonline.ir»- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Խծաբերդում տեղի ունեցածը, նոր զոհեր ու գերիներ ունենալը մեր խայտառակութեան ու կապիտուլեացիայի երկրորդ ալիքն է։

Ես ծայրայեղական մարդ չեմ, բայց Հայաստանի ու Արցախի բանակները փլուզող (միտումնաւոր, թէ յիմարաբար, արդէն էական չէ), Հայաստանի ու Արցախի պետականութիւնները վերացնող (միտումնաւոր, թէ յիմարաբար, արդէն էական չէ) Նիկոլ Փաշինեանին ամենախիստ պատիժն է հասնում։ Իրեն կը փրկի յօժար կամքով հրաժարական տալն ու դատարանի առաջ կանգնելը։ Մեկուսարանն իր միակ ապահով վայրը կարող է դառնալ։ Հակառակ դէպքում Նիկոլին դաժան, շատ դաժան վերջաբան է սպասւում։ Եւ ոչ միայն իրեն։

Երբ տարիներ առաջ ասում էի, որ ինքն իմ պաշտպանեալն է, այս օրը նկատի ունէի։ Բայց որոշումը Նիկոլինն է՝ ընտրել ամբաստանեալի՞, թէ՞ խոշտանգւողի կարգավիճակը»։

Աւելի վաղ Անդրանիկ Թեւանեանն անդրադառնալով ստեղծւած իրավիճակին գրել էր. «Մենք հիմա ունենք մի պետութիւն, որի անվտանգութիւնն այլ պետութիւն է ապահովում եւ որի գոյութիւնը մազից է կախւած։ Սա՛ է «ժողովրդի» իշխանութեան գործունէութեան արդիւնքը։ Նիկոլ Փաշինեանը ոչ լեգիտիմ դարձրեց մեր բանակը՝ ոչ լեգիտիմ դարձնելով մեր պետութիւնը։

ՀՀ կորցրած լեգիտիմութիւնը յետ բերելու 1-ին քայլն իշխանափոխութիւնն է՝ ազգային նոր իշխանութեան ձեւաւորմամբ։ Քանի դեռ ոչ լեգիտիմ Նիկոլ Փաշինեանը վարչապետ է, մեր երկիրն անտէրութեան է մատնւելու, փլուզւելու են պետականութիւնն ապահովող բոլոր կառոյցները, Հայաստանը վերածւելու է տարածքի ու դառնալու է թուրքի բաժին։

2-րդ քայլը՝ հրադադարի ռեժիմի եւ անվտանգային հարցերի պետական կառավարումը, գերիների վերադարձի կազմակերպումը, անհետ կորածների, զոհերի դիերի յայտնաբերումը, դիակների ճանաչումը, փախստականների խնդիրների լուծումը։ 3-րդ քայլը՝ թուրքական 5-րդ շարասյան «մաքրումը»։

4-րդ քայլը՝ սոցիալ-տնտեսական անկումը կանխելն ու հումանիտար ճգնաժամ թոյլ չտալը։

5-րդ քայլը՝ հասարակական-քաղաքական մթնոլորտի ապաթունաւորումը։ Էլի շատ քայլեր կան անելու, բայց սրանք առաջնայիններից են եւ հնարաւոր են միայն Նիկոլ Փաշինեանի հեռացման դէպքում»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։