Հա

Քաղաքական

17/12/2020 - 10:38

«Նիկոլը հէնց հիմա պիտի հրաժարական տայ․․․ Սակարկութիւնն անպատեհ է․ Իզուր Մոսկւաներում կաբինետից կաբինետ մի վազէք։ Չի ստացւելու, չենք թողնելու». Միքայէլ Մինասեան

Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Հայրենիք կործանած ու տասնեակ հազարաւոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կեանքը արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխաւորի գոնէ նախընտրական շրջանում աթոռի վրայ իր մնալը:

«alikonline.ir»- Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Հայրենիք կործանած ու տասնեակ հազարաւոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կեանքը արտահերթ ընտրութիւններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխաւորի գոնէ նախընտրական շրջանում աթոռի վրայ իր մնալը:

Իսկ դա քիչ ժամանակ չէ ամէնը տապալած իշխանութեան համար։ ՔՊ-ն էլ դէմքի լուրջ արտայայտութեամբ ընտրութիւնների գաղափարը քննարկում է մարդ-կուսակցութիւնների հետ՝ թէ տեսէք մենք մեր ստորութեան մէջ միայնակ չենք։

Այն, որ ընտրութիւն պէտք է, անհերքելի է։ Բայց կարևորը դա չէ։ Կարեւորն այն է, թէ ինչ պէտք է արւի, որ Նիկոլ Փաշինեանի քաղաքական «դիակը» հեռացւի հիմա և ինչ պէտք է արւի մինչև ընտրութիւնները։

Մինչև այդ, պէտք է լինի այս խայտառակ պարտութեան քաղաքական հետևանքների գնատական և արձագանք։

Մասնաւորապէս՝

-Պէտք է տալ այս պարտութեան քաղաքական ու ազգային գնահատականը,

-քրեական գործընթաց սկսել պետական դաւաճանների եւ ռազմական յանցագործների նկատմամբ,

-հետաքննել իշխանազաւթման ամբողջ գործընթացը,

-վերջին 2.5 տարիների կատարւածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրւած, նպատակադրւած ու իրականացւած տրամաբանութեան ներքոյ,

-բացայայտել ֆէյքային ինդուստրիան, որը սպասարկել է այս գործընթացները և այն ֆինանսաւորողներին,

-պատասխանատւութեան ենթարկել բոլոր պաշտօնեաներին և իրաւապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք օրէնքների խախտմամբ կատարել են ապօրինի հրամաններ,

-բացայայտել օտարերկրեայ բոլոր գործակալական ցանցերը,

-հրապարակել բոլոր այն «պոպուլիար» և կարծիք ձեւաւորող հանրային դէմքերի անունները, որոնք խեղել են հանրային կարծիքը միտումնաւոր, ուղիղ հրահանգներով,

-պատժել ռազմական այն բոլոր գործիչներին, որոնք հասկանալով հանդերձ, կատարել են ճակատագրական յանձնարութիւններ,

-յայտնաբերել ու պատժել նրանց, որոնք մասնակից են դիերը թաքցնելու գործընթացին,

-յայտնաբերել ու պատժել նրանց, ում մեղքով պատերազմից յետոյ շարունակել ենք ունենալ գերիներ ու նոր սպանւածներ։

Ահա այսքանից յետոյ, երբ ճշմարտութիւնը, մեղաւորներն ու պատճառները կը բացայայտւեն, պէտք է յայտարարւեն նոր ընտրութիւններ։

Ընտրութիւններ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդէն ամէն ինչ իմացած ու տեղեկացւած, կը հասկանան ում ընտրեն կամ ում չընտրեն։ Որովհետև բոլոր մնացած դէպքերում, եթէ այսքանը չարւի, ընտրութիւնը կը լինի ստի վրայ կառուցած՝ մի ամբողջ ժողովուրդ խաբելու հերթական բեմականացում։

Պարտւած երկիրը չի կարող աւտոմատ գնալ ընտրութիւնների։ Պէտք է վերլուծել, հասկանալ, գտնել մեղաւորներին, պատժել, բարձրաձայնել ճշմարտութիւնը եւ յետոյ արդէն ձեւաւորել ինքնամաքրւած հասարակութեան՝ նոր էջից սկսող իշխանութիւն։

Այդ պատճառով հիմա միակ պահանջն է՝ Նիկոլը պիտի հրաժարական տայ առանց որևէ պայմանի։

Պէտք է ձեւաւորւի ժամանակաւոր կառավարութիւն 3 գլխաւոր նպատակով ու գործառոյթով.

  1. Վերագործարկի կոլապսի ենթարկւած պետական իշխանութիւնը, ապահովի Հայաստանի, Արցախի և վերջապէս մարդկանց անվտանգութիւնը,
  2. կանխի տնտեսական կոլապսը, որին մնացել են հաշւած շաբաթներ,
  3. պատժի պատերազմի եւ կապիտուլիացիայի մեղաւորներին։

Այսքանը։ Պարզ, հասկանալի բոլորի համար։ Յատկապէս նիկոլականների, որոնք անկեղծօրէն մտածում են, որ հայրենազրկումից յետոյ կարող են սակարկել կամ պայմանաւորւել։ Չի լինելու։ Դուք քաղաքական դիակներ էք եւ կապիտուլիանտներ։ Դուք այլևս իրաւունք չունէք անգամ հանդգնելու որևէ համապետական պրոցես իրականացնել։ Ո՞վ էք դուք, այ դաւաճաններ։ Ձեր կարծիքով դուք որևէ բան ներկայացնելու իրաւունք ունէ՞ք. դե գնացէք Եռաբլուրից ասէք, որ դեռ պաշտօնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրաւունք ունէք:

Ձեր հետ պայմանաւորւածութիւնը կարող է ընդամենը մէկը լինել. ձեզ դատող դատաւորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարէնը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակաւոր կառավարութիւնը կերաշխաւորի արդար դատաքննութիւն։

Նիկոլը հէնց հիմա պիտի հրաժարական տայ։ ՔՊ-ն և ՔՊ-ամերձները ժամանակաւոր կառավարութիւն լինելու քաղաքական եւ բարոյական մանդատ չունեն: Հետևաբար չեն կարող ունենալ նաև ո՛չ հաւակնութիւն, ո՛չ թեկնածու։ Սակարկութիւնն անպատեհ է։

Ու չի լինելու։

Իզուր Մոսկւաներում կաբինետից կաբինետ մի վազէք։

Չի ստացւելու, չենք թողնելու»։

Հայրենիք կործանած ու տասնեակ հազարաւոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կեանքը…

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։