Հա

Քաղաքական

17/12/2020 - 10:40

«Ստեղծւած իրադրութեան պայմաններում, յատկապէս անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի յայտ եկել». Տիգրան Աբրահամեան

Ստեղծւած իրադրութեան պայմաններում, յատկապէս անվտանգային…

«alikonline.ir»- «Յենակէտ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Հայաստանը պէտք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։

Ստեղծւած իրադրութեան պայմաններում, յատկապէս անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի յայտ եկել, որը պէտք է առաւել խորութեամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խօսքն առաջին հերթին վերաբերւում է ՀՀ սահմանների պահպանութեան/պաշտպանութեան հետ կապւած հարցերին, որը կարգաւորւում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկայ իրաւապայմանագրային դաշտը թոյլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջեւանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատւածներում սահմանային պաշտպանութիւնը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակայարմարութիւնը, այնպէս ինչպէս, օրինակ, հայ-թուրքական սահմանի դէպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պէտք է խորութեամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»:

Հայաստանը պէտք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։

Ստեղծւած իրադրութեան պայմաններում, յատկապէս անվտանգային…

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։