Հա

Քաղաքական

17/12/2020 - 12:20

Հայի վերջին շանսը

Պետութեան մասին ամենատարածւած սահմանման համաձայն՝ պետութեան հիմնական ատրիբուտներն են տարածքը, բնակչութիւնը եւ իշխանութիւնը։ Մեր պարագայում պետութեան այս երեք առանցքներից երկուսը կամ վերացել են, կամ գտնւում են գոյաբանական սպառնալիքի տակ։ Հայկական պետութիւն ասելով՝ նկատի էր առնւում Հայաստանն ու Արցախը, որի շուրջ 80 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլիացիոն ակտով այլեւս գոյութիւն չունի։ Այսինքն՝ պետութեան առանցքային ատրիբուտներից մէկը՝ տարածքը, դրա մի մասը կորսւած է։ Նոյեմբերի 9-ի նոյն կապիտուլիացիոն համաձայնագրից յետոյ Հայաստանում ու Արցախում գործնականում այլեւս չկայ իշխանութիւն։ Հայաստանում միայն ֆորմալ առումով իշխանութիւնից կառչած է մնացել նոյն կապիտուլիացիոն համաձայնագիրը ստորագրած Նիկոլ Փաշինեանը՝ դեռևս իրեն ծառայող սահմանափակ թւով իրաւապահների աջակցութեամբ/հանցակցութեամբ։

ԱՒԵՏԻՍ  ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Բովանդակային առումով՝ Հայաստանում իրականում տիրում է անիշխանութիւն, ինչի մասին են վկայում՝ ինչպէս Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող բնակավայրերի ուղղութեամբ կատարւող ու անպատասխան մնացող ոտնձգութիւնները, այնպէս էլ՝ ֆորմալ առումով Հայաստանի անվտանգային երաշխաւորութեան տակ գտնւող Արցախում տեղի ունեցողը՝ նոր բնակավայրերի յանձնում Ադրբեջանին, հարիւրից աւելի գերիներ միայն վերջին օրերին։

Իսկ Արցախում այլեւս ամենայնը, այդ թւում՝ իշխանութիւնը, գտնւում է ՌԴ խաղաղապահ զօրքերի հրամանատար Մուրադովի ենթակայութեան տակ։ Նախկինում Նիկոլ Փաշինեանի ենթակայութեան տակ Արցախի նախագահ աշխատող Արայիկ Յարութիւնեանը հիմա անցել է Մուրադովի ուղիղ ենթակայութեանը։

Այսպիսով, Հայաստանում ու Արցախում գործնականում իշխանութիւն չկայ, կայ հոգեվարք ապրողների խմբակ, որը դեռեւս միջոցների մէջ խտրութիւն չդնելով՝ պահպանում է ձևական իշխանութիւնը։ Ստացւում է, որ պետութեան երեք ատրիբուտներից երկուսը՝ տարածքն ու իշխանութիւնը, մասամբ կամ ամբողջութեամբ, գոյութիւն չունեն։ Մնացել է պետութեան վերջին ատրիբուտը՝ բնակչութիւնը, ով կրում է դեռեւս մնացած պետութիւնը կամ պետութեան աւերակները պահպանելու առաքելութիւնն ու պատասխանատւութիւնը։

Պետութեան այդ սուբիեկտը՝ բնակչութիւնը, կա՛մ պէտք է իր գործողութիւններով վերականգնի պետութեան միւս ատրիբուտները՝ իշխանութիւնն ու տարածքը, կա՛մ համակերպւի պետութեան վերջնական կորստի հետ։ Ընդ որում, այս շարքում յաջորդականութիւնը խիստ կարևոր է․ միայն իշխանութեան վերականգնման դեպքում հնարաւոր կը լինի մտածել միւս ատրիբուտի՝ տարածքի վերականգնման մասին։ Այս համատեքստում իրավիճակը ներկայանում է միանգամայն այլ լոյսի ներքոյ․ այսօր խնդիրը ոչ թէ այս կամ այն կուսակցութեանը, այս կամ այն քաղաքական գործչին իշխանութեան բերելն է, այլ իշխանութեան՝ որպէս սուբստանցիայի, վերականգնումը։

Միայն այդ դէպքում հնարաւոր կը լինի գոնէ յոյս ունենալ պետութեան վերագտնումի մասին։ Այլապէս մենք կը շարունակենք մեր հազարամեայ անպետութիւն երթը՝ առանց տարածքի ու իշխանութեան։ Եւ սա կարող է լինել պետութիւն ունենալու-պահպանելու վերջին շանսը։ Հայի վերջին շանսը։

168.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։