Հա

Քաղաքական

17/12/2020 - 12:31

Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը Արցախի ինքնիշխանութեան ճանաչման մասին բանաձեւ է ընդունել

Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորման եւ Արցախի ինքնիշխանութեան ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։ Այս մասին յայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը:

«alikonline.ir»- Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորման եւ Արցախի ինքնիշխանութեան ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։ Այս մասին յայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարութիւնը:

«Բանաձեւում, մասնաւորապէս, նշւած է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պէտք է մեծ դեր խաղայ կայուն քաղաքական եւ խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան, որպէս մարդու իրաւունքների պաշտպան երկիր, պէտք է պաշտօնապէս ճանաչի Արցախի Հանրապետութիւնը՝ յանուն ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի»,- ասւած է գրառման մէջ:

Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թոյլ կը տայ հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդիւնաւէտօրէն երաշխաւորելով սահմանների ամբողջականութիւնն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրաւունք ունեցող իր ժողովրդին:

«Հետեւաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետութեան Նախագահին՝ ներգրաւել Ֆրանսիան հակամարտութեան վերջնական կարգաւորման, խաղաղ գործընթացի կեանքի կոչման եւ Լեռնային Ղարաբաղի անյապաղ ճանաչման գործընթացի մէջ, վերացնել քաղաքային համայնքների առջեւ դրւած` Արցախի Հանրապետութեան հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշւած է բանաձեւում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։