Հա

Քաղաքական

19/12/2020 - 14:30

«Պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել յանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի»․ գեներալների կոչը

Գործող իշխանութիւնները ցոյց տւեցին, որ ի զօրու չեն կառավարել պետութիւնը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջեւ ստանձնած ծանր պատասխանատւութեան բեռը, եւ պէտք է անյապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, եւ պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել յանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծւած իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պէտք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգութեան: Սա է օրւայ հրամայականը:

«alikonline.ir» - Մի խումբ գեներալներ յայտարարութեամբ են հանդէս եկել, որը ներկայացնում ենք ստորեւ:

Յարգելի հայրենակիցներ,

Մենք՝ ՀՀ Զինւած Ուժերի պահեստազօրի եւ պաշտօնաթող գեներալներս, վտագնաւոր համարելով Հայրենիքի առջեւ ստեղծւած տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտութիւնը, կարեւորելով մեր պետութեան համար պրոֆեսիոնալիզմի եւ արդիւնաւէտ արտաքին ու ներքին քաղաքականութեան անհրաժեշտութիւնը, առաջնորդւելով պետութեան ընդհանուր անվտանգութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապէս պատրաստւած իշխանութիւնների ձեւաւորման հրամայականը, սոյն կոչով դիմում ենք մեր հասարակութեանն ու իշխանութիւններին:

Ցաւօք, վերջին զարգացումներն ու սանձազերծւած պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգութեան կարեւորագոյն հատւածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանութեան ճակատում ու թիկունքին, սակայն անգրագէտ, անփոյթ եւ մեծամիտ իշխանութիւնները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպւել ու դրանում ներգրաւել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծւած իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները եւ արագ ձեռնմուխ լինել դրանց կեանքի կոչմանը:

Այսօր, առաւել քան պահանջւած է Ազգ-Բանակ սկզբունքի ներքոյ համախմբւելու եւ առաջնորդւելու մօտեցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակութեանը՝ սթափ նայել օրէցօր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարեւոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունութեան հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագէտ, բանիմաց ու փորձառու իշխանութիւնների ձեւաւորումը, պետական բոլոր կառոյցների ու յատկապէս բանակի խնդիրների յստակ ձեւակերպումը:

Գործող իշխանութիւնները ցոյց տւեցին, որ ի զօրու չեն կառավարել պետութիւնը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջեւ ստանձնած ծանր պատասխանատւութեան բեռը, եւ պէտք է անյապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, եւ պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել յանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծւած իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պէտք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգութեան: Սա է օրւայ հրամայականը:

Սէյրան Օհանեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս

Իւրի Խաչատուրով - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Մովսէս Յակոբեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Միքայէլ Գրիգորեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լէյտենանտ

Հայկ Քոթանջեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լէյտենանտ

Լեւոն Մնացականեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լէյտենանտ

Արշաւիր Ղարամեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լէյտենանտ

Ալիկ Միրզաբէկեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լէյտենանտ

Սամուէլ Կարապետեան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Արմեն Ղահրամանեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վլադիկ Յովհաննիսեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վեաչեսլաւ Դանիէլեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

 Վալերի Գրիգորեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

 Աշոտ Պետրոսեան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։