Հա

Քաղաքական

20/12/2020 - 08:45

Հանրահաւաք եւ հոգեհանգստի կարգ՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» նախաձեռնութեամբ

Երէկ՝ դեկտեմբերի 19-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկման շարժման» հերթական հանրահաւաքը:

«alikonline.ir» - Երէկ՝ դեկտեմբերի 19-ին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկման շարժման» հերթական հանրահաւաքը:

Բազմահազարանոց հանրահաւաքի ընթացքում ելոյթով հանդէս եկան «Հայրենիքի փրկման շարժման» կողմից վարչապետի թեկնածու առաջադրւած Վազգէն Մանուկեանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տէր Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, «Սեւ յովազ» ջոկատի զոհւած հրամանատար Ռուստամ Գասպարեանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարեանը եւ Մատաղիսում զոհւած Լեւոն Աւետիսեանի հայրը՝ Միսակ Աւետիսեանը:

Հանրահաւաքի աւարտից յետոյ, մասնակիցները երթով շարժւեցին դէպի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ հոգեհանգստի կարգ կատարւեց՝ ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհւածների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։