Հա

Քաղաքական

20/12/2020 - 10:10

Փաշինեանի հրաժարականի պահանջին առ այսօր միացել է ուժային կառոյցների 82 նախկին ու ներկայ ներկայացուցիչ․ նրանց մի մասն այդ պահանջով դուրս է եկել համակարգից

Առ այսօր ուժային կառոյցների 82 ներկայացուցիչ միացել է Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին: Նրանց մի մասը պահեստազօրի աշխատակիցներ են, միւս մասն էլ համակարգից դուրս է եկել՝ միանալով նոյն պահանջին: 

«alikonline.ir» - Առ այսօր ուժային կառոյցների 82 ներկայացուցիչ միացել է Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին: Նրանց մի մասը պահեստազօրի աշխատակիցներ են, միւս մասն էլ համակարգից դուրս է եկել՝ միանալով նոյն պահանջին: Գրում է Tert.am-ը:

Այսպիսով՝ ԱԱԾ-ից 29 հոգի է միացել Փաշինեանի հրաժարականի պահանջին: Այդ աշխատակիցներն են՝ ԱԱԾ տնօրէնի նախկին տեղակալ, պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Արմէն Դարբինեանը, ԱԱԾ տնօրէնի նախկին տեղակալ, պահեստազօրի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարեանը, ԱԱԾ պահեստազօրի գեներալ-մայոր Զաւէն Նանեանը, ԱԱԾ սահմանապահ զօրքերի նախկին հրամանատար, պահեստազօրի գեներալ-մայոր Լեւոն Ստեփանեան, ԱԱԾ տնօրէնի նախկին առաջին տեղակալ, պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Հրանտ Եպիսկոպոսեանը, ԱԱԾ պահեստազօրի գեներալ-մայոր Ռուբէն Ափոյեանը, ԱԱԾ տնօրէնի նախկին տեղակալ պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Վրէժ Արզումանեանը, ԱԱԾ պահեստազօրի գնդապետներ՝ Արայիկ Աւետիսեանը, Արթուր Խաչատրեանը, Արտեմ Ղարիբեանը, Արտիոմ Գրիգորեանը, Գասպար Գասպարեանը, Գրիգոր Անտոնեանը, Էդւարդ Ղումաշեանը, Լեւոն Խաչատրեանը, Կարէն Անտոնեանը, Կարէն Յակոբեանը, Սամուէլ Բաղդասարեանը, Վարդան Գալստեանը, Օլեգ Մարկոսեանը, ԱԱԾ տնօրէնի նախկին ՊԺԿ, պահեստազօրի գնդապետ Միքայէլ Համբարձումեանը, պահեստազօրի փոխգնդապեներ Խաչիկ Սիմիկեանը, Կարէն Մատթէոսեանը, Սարիբէկ Մկրտչեանը, Վահէ Խաչատրեանը, Վարդան Յակոբեանը, ԱԱԾ պահեստազօրի մայորներ Յակոբ Յակոբեանը, Ռոբերտ Բարբարեանը, Սամուէլ Մխիթարեանը։

Արդարադատութեան նախարարութիւնից Փաշինեանի հրաժարականի պահանջին միացել են 3 աշխատակից, նրանք են՝ ՀՀ ԱՆ քրէակատարողական ծառայութեան նախկին պետ պահեստազօրի գեներալ-մայոր Ռաֆայէլ Յովհաննիսեանը, ՀՀ ԱՆ քրէակատարողական ծառայութեան պետի նախկին տեղակալ, պահեստազօրի գնդապետ Արսէն Համբարձումեանը, ՀՀ ԱՆ քրէակատարողական ծառայութեան պետի նախկին առաջին տեղակալ պահեստազօրի գնդապետ Արսէն Աֆրիկեանը։

Դատախազութիւնից նրա հրաժարականի պահանջին են միացել 4 հոգի, նրանք են ՀՀ գլխաւոր դատախազութեան պաշտօնաթող բարձրաստիճան աշխատակից, արդարադատութեան առաջին դասի խորհրդական Յակոբ Ղարախանեանը, Արդարադատութեան առաջին դասի խորհրդական Յովսէփ Սարգսեանը, գլխաւոր դատախազութեան Սեփականութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների գործերով վարչութեան աւագ դատախազ Ռաֆայէլ Գէորգեանը, ՀՀ Գլխաւոր դատախազութեան Բնակչութեան առողջութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների գործերով վարչութեան պետ Ռաֆայէլ Խաչատրեան:

Ոստիկանութիւնից 31 աշխատակից է միացել Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին, նրանք են գեներալ-լէյտենանտ Լեւոն Երանոսեան, Ոստիկանութեան գեներալ-մայոր Ռաֆիկ Զաքարեանը, Ոստիկանութեան գեներալ-մայոր Սամուէլ Յովհաննիսեանը, Ոստիկանութեան գեներալ-լէյտենանտ Սաշա Աֆեանը, Ոստիկանութեան գեներալ-լէյտենանտ Վարդան Եղիազարեանը: Ոստիկանութեան գնդապետներ Արա Կարապետեանը, Արշաւիր Գէորգեանը, Արսէն Ադամեանը, Գուրգէն Գրիգորեանը, Էրիկ Շարմազանովը, Յակոբ Աբրահամեանը, Հայկ Քոչինեանը, Ռոման Կիրակոսեանը, Սամուէլ Ասատրեանը, Սարգիս Մարտիրոսեանը, Վազգէն Յարութիւնեանը, Տիգրան Չալեանը, Ոստիկանութեան պահեստազօրի գնդապետեր Էդւարդ Ոսկերչեանը, Էդւարդ Սիմոնեանը, Խաչիկ Յակոբեանը, Արագածի ոստիկանութեան բաժնի պետ Ջանիկ Մարութեանը, Ճանապարհային ոստիկանութեան նախկին ծառայող Գագիկ Վարդանեան, Ոստիկանութեան սպաներ Գէորգ Մալխասեանը, Դաւիթ Մարտիրոսեանը, Դերենիկ Ուզունեանը, Սերգէյ Մարտիրոսեանը, Վարդան Յովհաննիսեանը, Լեւոն Տօնոյեանը, Սերգէյ Ղարիբեանը, Վանիկ Պարույրեանը։

Փաշինեանի կառավարութեան հրաժարականի պահանջով յայտարարութեամբ են հանդէս եկել նաեւ ՀՀ Զինւած ուժերի պահեստազօրի եւ պաշտօնաթող 13 գեներալներ. գեներալ գնդապետներ Սէյրան Օհանեանը, Իւրի Խաչատուրովը, Մովսէս Յակոբեանը, Միքայէլ Գրիգորեանը, գեներալ-լէյտենանտներ Հայկ Քոթանջեանը, Լեւոն Մնացականեանը, Ալիկ Միրզաբէկեանը, Սամուէլ Կարապետեանը, գեներալ-մայորներ Արմէն Ղահրամանեանը, Վլադիկ Յովհաննիսեանը, Վեաչեսլաւ Դանիէլեանը, Վալերի Գրիգորեանը, Աշոտ Պետրոսեանը։

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին միացել են նաեւ ՊՆ պահեստազօրի գնդապետ Էդւարդ Պետրոսեանն ու ՀՀ պաշտպանութեան նախարարի նախկին խորհրդական Դաւիթ Ջամալեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։