Հա

Քաղաքական

20/12/2020 - 15:00

«Որոտան եւ Շուռնուխ տանող մայրուղիներին տեղակայւում են ադրբեջանցի զինւորականներ․ իշխանութիւնից նոյն բարբաջն ենք լսում, թէ մարզից 1 մմ չեն տալիս, իրենց համար դա երեւի Սիւնիքը չէ»․ Գորիսի փոխհամայնքապետ

Տեսանիւթերը, որտեղ Սիւնիքի տարածքում երեւում են ադրբեջանցի զինւորականններ, իրական են եւ նկարահանւել են այսօր առաւօտ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Յովսէփեանը՝ անդրադառնալով տեսանիւթերին, որոնցում երեւում են ադրբեջանցի զինւորականներ։

«alikonline.ir» - Տեսանիւթերը, որտեղ Սիւնիքի տարածքում երեւում են ադրբեջանցի զինւորականններ, իրական են եւ նկարահանւել են այսօր առաւօտ։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Յովսէփեանը՝ անդրադառնալով տեսանիւթերին, որոնցում երեւում են ադրբեջանցի զինւորականներ։

«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայւում են ադրբեջանցի զինւորականներ։ Նրանք ե՛ւ Որոտան գիւղ, ե՛ւ Շուռնուխ տանող ճանապարհների վրայ են։ Մեր գլխաւոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցի զինւորականները ազատօրէն յայտնւել այդ տարածքում, Յովսէփեանն արձագանքեց, թէ այդ հարցերը պէտք է ուղղել իշխանութեանը։

Հարցին՝ խօսքը քանի՞ ադրբեջանցի զինւորականի մասին է, Յովսէփեանն ասաց, թէ ճանապարհի տարբեր հատւածներով տարբեր թւաքանակով տեղակայւած են։

«Իշխանութիւնների կարծիքով՝ դա Սիւնիքի մարզը չէ։ Դա երեւի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սիւնիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթէ թուրքը յայտնւում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանութիւնների տրամաբանութեամբ՝ դա Սիւնիքը չէ։ Իսկ մենք համոզւած ենք, որ դա Սիւնիքն է, մեր պապական հեղերն են»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ քաղաքացիների անվտանգութիւնն ինչպէ՞ս է ապահովւում, Յովսէփեանը կրնեց՝ այդ հարցերին իշխանութիւնը պէտք է պատասխանի, թէ ինչպէս է անվտանգութիւնն ապահովելու։

Այն հարցին էլ, թէ քաղաքացիների տրամադրւածութիւնն ինչպիսի՞ն է, ինչպէ՞ս են նրանք տեղաշարժւելու այդ ճանապարհով, համայնքապետի տեղակալն արձագանքեց․ «Քացաքացիների տրամադրւածութիւնը շատ վատ է, կասկածի տակ է դրւում Սիւնիքի ապագան»։

Հարցին՝ ՀՀ զինւած ուժերից ներկայացուցիչներ չկա՞ն, Յովսէփեանը պատասխանեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում։

Հարցին, թէ համայնքապետարանն ինչ-որ բան կարո՞ղ է ձեռնարկել, Յովսէփեանն արձագանքեց՝ պայքարում են այդ ամենի դէմ 24 ժամ 7 օր։ Ճշտող հարցին էլ՝ իշխանութիւններից ինչ արձագանք կայ, Յովսէփեանն արձագանքեց՝ դեռեւս ադեկւատ արձագանք չկայ․ «Անընդհատ նոյն բարբաջն ենք լսում, որ Սիւնիքի մարզից 1 միլիմետր չենք տալիս, իրենց համար Սիւնիքի մարզը երեւի այլ աշխարհագրական դիրք ունի»,- ասաց Մենուա Յովսէփեանը։

 

Հեղինակ Մարիամ Սարգսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։