Հա

Քաղաքական

22/12/2020 - 12:50

«Մենք մէկ եւ մեծ ընտանիք ենք․ ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու». Գեղամ Մանուկեան

Այն պատուհանից նայող, վարչապետի աթոռը գրկած մարդը թող մէկ անգամ էլ համոզւի, որ մենք՝ այստեղ հաւաքւածներս, մէկ եւ մեծ ընտանիք ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հաւաքւած հանրահաւաքի ժամանակ Հանրապետութեան հրապարակում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանը։

«alikonline.ir» - Այն պատուհանից նայող, վարչապետի աթոռը գրկած մարդը թող մէկ անգամ էլ համոզւի, որ մենք՝ այստեղ հաւաքւածներս, մէկ եւ մեծ ընտանիք ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հաւաքւած հանրահաւաքի ժամանակ Հանրապետութեան հրապարակում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրէն Գեղամ Մանուկեանը։ Գրում է Tert.am-ը:

«Ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, մեր ընտանիքում սեւ ու սպիտակ բաժանել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու: Եւ սրա համար՝ առանց «դրա» Հայաստան: Մարդիկ մեզ խնդրել են, որ մեր վանկարկումը փոխենք, քանի որ չեն ուզում դրա անունը լսել»,- ասաց նա:

Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ նախորդած շաբաթների, օրերի ընթացքում Ոստիկանութեան շատ ծառայողներ ասել են՝ մասնակիցը չեն այն յանցաւոր գործունէութեանը, որին մղում է Հայաստանի իշխանութիւնը: Նա շեշտեց, որ մօտ է այն ժամը, երբ ոստիկանները եւս նոյն հրապարակից խօսելու են Փաշինեանի հրաժարականի մասին:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինեանը փորձում է ժողովրդին բաժանել՝ ասելով, որ իր դէմ խօսողները ժողովուրդ չեն, բայց իրականում բաժանումը մէկն է, երբ մի խմբակ փորձեց ժողովրդի միջից հեռացնել ազգային արժէքները: «Մեզանից փորձեցին հանել մեր ազգային մշակոյթը, պատմութիւնը, եկեղեցին, հիմա էլ են ուզում հեռացնել, բայց մենք թոյլ չենք տայ»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։