Հա

Քաղաքական

22/12/2020 - 13:05

«Այս հրապարակում 2 տարի առաջ տեղի է ունեցել գողութիւն. մենք խնդիր ունենք այսօր գողօնը վերադարձնել ժողովրդին». Անդրանիկ Թեւանեան

Այս հրապարակում 2 տարի առաջ տեղի է ունեցել գողութիւն: Նիկոլ Փաշինեանը գողացել է ձեր սպասելիքները, ձեր ակնկալիքները եւ ի վերջոյ ժողովրդի իշխանութիւնը: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով Հանրապետութեան հրապարակում ընթացքող հանրահաւաքի ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«alikonline.ir» - Այս հրապարակում 2 տարի առաջ տեղի է ունեցել գողութիւն: Նիկոլ Փաշինեանը գողացել է ձեր սպասելիքները, ձեր ակնկալիքները եւ ի վերջոյ ժողովրդի իշխանութիւնը: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով Հանրապետութեան հրապարակում ընթացքող հանրահաւաքի ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը: Գրում է Tert.am-ը:

«Նիկոլ Փաշինեանն այս հրապարակը դարձրել է յանցագործութեան վայր, մենք խնդիր ունենք այսօր յանցագործին հեռացնել յանցագործութեան վայրի կողքին, գողօնը վերադարձնել ժողովրդին: Մենք նրանց «բաց ձեռքեր» սկզբունքը չենք տանելու, եւ հայ ժողովրդի բռունցքը կը բացւի միայն այն ժամանակ, երբ յաղթանակ ունենանք, երբ կարողանանք Նիկոլ Փաշինեանին հեռացնել եւ նոր կառավարութիւն ձեւաւորել»,- ասաց նա:

Անդրանիկ Թեւանեանը կոչ արեց, որ բոլորը ոտքի կանգնեն, հաւաքւեն Հանրապետութեան հրապարակում եւ պարտադրեն թուրքական 5-րդ շարասեան հեռացումը Հայաստանից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։