Հա

Քաղաքական

23/12/2020 - 08:55

«Եթէ Փաշինեանը 2 ամիս էլ մնաց իշխանութեան, ղեկավարելու բան չի լինելու, աւերակներ են մնալու, դրանից յետոյ ում էլ խնդրես, չի գայ իշխանութեան». Իշխան Սաղաթելեան

Եթէ Նիկոլ Փաշինեանը երկու ամիս էլ մնա իշխանութեան, դրանից յետոյ իշխանութիւնը ում էլ տաս, չի վերցնելու, ում խնդրես, չի գայ այս շէնքում վարչապետ աշխատի, ղեկավարելու բան չի լինելու, աւերակներ են մնալու:

«alikonline.ir» - Եթէ Նիկոլ Փաշինեանը երկու ամիս էլ մնա իշխանութեան, դրանից յետոյ իշխանութիւնը ում էլ տաս, չի վերցնելու, ում խնդրես, չի գայ այս շէնքում վարչապետ աշխատի, ղեկավարելու բան չի լինելու, աւերակներ են մնալու: Այս մասին Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շաարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«Ուզում եմ յստակ արձանագրենք, որ այս եղանակային պայմաններում մեր քաղաքացիները արձագանքեցին մեր կոչին, 8 ժամ ներկայ եղան Հանրապետութեան հրապարակում, երկու ժամ դադար տւեցինք, որոշները սոցցացներում տպաւորութիւն ստեղծելու համար մարդկանց փոքր քանակ նկարեցին, օրւայ ամփոփումը գնահատում եմ յաջողւած»,- յայտարարեց նա՝ ասելով, որ օրը համարում է յաջողւած:

Սաղաթելեանը նշեց, որ օրւայ ընթացքում իրենց միացան բազմաթիւ սպաներ, պաշտօնեաներ:

Դիտարկմանը՝ հրապարակում 50 հազար մարդ չի հաւաքւում, 16 ուժերի վստահութիւնը ո՞րն է, որ Փաշինեանը հրաժարական է ներկայացնելու, նա պատասխանեց. «Փաշինեանը այլ տարբերակ չունի, եթէ նրան թւում է, որ կարող է մեր հայրենիքի 70 տոկոսը դաւաճանութեամբ յանձնել թշնամուն, ունենանք 5000 կորուստ, պղծի Եռաբլուրը, եկեղեցին, երկիրը տանի սոցիալական, տնտեսական կոլապսի ու ՀՀ քաղաքացին կը հանդուրժի իրեն, դա սխալ հաշւարկ է: Նա չունի իշխանութիւն: Ինքը մնացել է իր ֆէյքերի յոյսին: Այսօր Նիկոլ Փաշինեանը ունի աջակիցների երկու խումբ՝ ֆէյքեր, որոնք սոցցանցերում տպաւորութիւն ստեղծելու համար են, եւ մի խումբ արկածախնդիրներ ու նեղ կուսակցական շրջանակ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։