Հա

Քաղաքական

23/12/2020 - 13:55

«Հայաստանի կորստի հաւանականութիւնը եւ քաղաքական տեխնոլոգիաները». Անդրանիկ Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել «Հայաստանի կորստի հաւանականութիւնը եւ քաղաքական տեխնոլոգիաները» վերտառութեամբ:

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել «Հայաստանի կորստի հաւանականութիւնը եւ քաղաքական տեխնոլոգիաները» վերտառութեամբ: Գրառման մէջ Թեւանեանը նշել է երբ ադրբեջանական զինւորները յայտնւեցին Գորիս-Կապան ճանապարհահատւածի վրայ, մտան մեր գիւղացիների տարածքներ, սիւնեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրաւունքները, իսկ Երեւանում ոմանք դեռ քննարկում են, թէ ինչպիսին պէտք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պէտք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրեւին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։

Գրառումը՝ ստորեւ.

«Երբ սեպտեմբերի 27-ին լուր ստացւեց, որ ադրբեջանաթուրքական զոյգը սկսել է պատերազմ ու մի քանի դիրք վերցրել, շատերը հանգիստ էին։ Նոյնիսկ Ստեփանակերտն էր հանգիստ։ Չէ՞ որ Արցախի հարաւը շա՜տ հեռու էր թւում։ Դե իսկ երեւանցին մտածում էր, որ «Յաղթելու ենք» կարգախօսը, եթէ «հեշթեգ» սարքի ու «լայքի» Արծրունի ասածները, ապա վե՛րջ, կը մտնենք Բաքու, կամ առնւազն՝ Գետաշէն։

Երբ Արցախի հարաւն ընկաւ ու թուրքը մօտեցաւ Հադրութին, Ստեփանակերտն իրար խառնւեց, իսկ Սիւնիքում ամէն ինչ հեռու էր թւում։ Էլ չասած Երեւանի մասին։ Երեւանում ստի քարոզչութիւնը հասել էր գագաթնակէտին՝ զգետնում էինք ու զգետնում։

Երբ Շուշին ընկաւ, ու մենք Նիկոլ Փաշինեանի հրամանատարութեամբ եւ «Յաղթելու ենք» կարգախօսը լայքելով կապիտուլացւեցինք, Սիւնիքը մի փոքր ցնցւեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարդալով։ Երեւանում միայն մի խումբ մարդիկ շատ լաւ գիտէին, թէ ինչ է սպասւում։ Մնացածների համար Սիւնիքը եւ առաւելեւս Արցախը շա՜տ հեռու էին թւում։

Երբ ադրբեջանական զինւորները յայտնւեցին Գորիս-Կապան ճանապարհահատւածի վրայ, մտան մեր գիւղացիների տարածքները եւ նստեցին Կապանի գլխին, սիւնեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրաւունքները, իսկ Երեւանում ոմանք դեռ քննարկում են, թէ ինչպիսին պէտք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պէտք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրեւին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։

Ես կիսում եմ շատերի դիտողութիւնները, գնահատականները հարթակի կազմի եւ պայքարի մարտավարութեան վերաբերեալ։ Ինքս էլ շատ բան այլ կերպ կանէի, բայց պէտք է գլխաւորը տարբերել երկրորդականից։

Յետոյ այնպէս չլինի, որ քննարկենք, թէ թուրքը մտել է մայրաքաղաքի Շենգաւիթ համայնք, բայց ոչինչ, «զատօ» Երեւանի կենտրոնը, Արաբկիրը եւ մասիւները դեռ մեր տիրապետութեան տակ են...»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։