Հա

Քաղաքական

24/12/2020 - 11:40

«Օնի՛կ Գասպարեան, դիմում եմ Ձեզ, կառավարութեան շէնքում նստած է մի անմեղսունակ, Ձեր պարտականութիւնը կատարէք, միացէք ժողովրդին, այս անմեղսունակին ասէք՝ հեռանայ». Գեղամ Մանուկեան

Այս շէնքում գտնւող կառավարութեա՛ն անդամներ, դուք ամբողջ կազմով հիմա ՀՀ ու Արցախի ազգային անվտանգութեան համար մեծագոյն վնաս էք: Այս մասին ՀՀ կառավարութեան շէնքի մօտ յայտարարեց «Երկիր մեդիա» ՀԸ լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը:

«alikonline.ir» - Այս շէնքում գտնւող կառավարութեա՛ն անդամներ, դուք ամբողջ կազմով հիմա ՀՀ ու Արցախի ազգային անվտանգութեան համար մեծագոյն վնաս էք: Այս մասին ՀՀ կառավարութեան շէնքի մօտ յայտարարեց «Երկիր մեդիա» ՀԸ լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը: Տեղեկացնում է Tert.am-ը:

«Ալիեւը երէկ Իշխանաձորում էր՝ ձեր ասած Հայաստանի սահմանների մօտ էր կանգնած, Հայաստանի սահմանները շատ աւելի լայն էին, Նիկոլը այդ սահմանները փակեց, բերեց մինչեւ Սիւնիքի գիւղեր»,- յայտարարեց նա:

Նա դիմեց ուժային կառոյցներին, ԳՇ-ին եւ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին. «Պարոնա՛յք ոստիկաններ, Ազգային անվտանգութեան պարոնա՛յք սպաներ, եւ վերջապէս այսքան տարի մեր փայփայած, մեր մեծագոյն արժէք համարւած ՀՀ ԶՈ՛Ւ, այդ թւում՝ իմ ու հարիւր հազարաւոր մեր քաղաքացիների համար պաշտւած, յարգւած ԳՇ պե՛տ, ԳՇ մեր բանակի բարձրագոյն զինւորական կա՛զմ, դիմում եմ բոլորիդ, քանի վայրկեան աւել Նիկոլ Փաշինեանը մնայ վարչապետի աթոռին, մեր երկիրն աւելի անպաշտպան է դառնում»,- ասաց նա:

Նա դիմեց անձամբ Օնիկ Գասպարեանին. «Գեներալ-լէյտենանտ Օնի՛կ Գասպարեան, սիրելի՛ եղբայր, արձակուրդ եկած զինւորները երէկ ուղեւորւում էին Արցախ, սակայն նրանց թոյլ չեն տւել շարունակել իրենց ճանապարհը եւ դիրքերում կանգնել, ստիպւած վերադարձել են Սիսիանի զօրամաս, սա վտա՞նգ է մեր ազգային անվտանգութեանը, մեր դիրքերը դատարկւում են, որովհետեւ այս կառավարութեան շէնքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որեւէ քաղաքական հարց լուծել: Ձերն է քայլը, Դուք պէտք է որոշէք, գործի անցնէք, Ձեր պարտականութիւնը կատարէք, սպայի, գեներալի պատիւը պահէք, միացէք ժողովրդին, այս անմեղսունակին ասէք՝ հեռանայ»,- ասաց նա: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։