Հա

Քաղաքական

24/12/2020 - 12:10

Փաշինեանի աւոտշարասիւնը քշեց ցուցարարների վրայ, ապա բռնի ուժով բերման ենթարկեցին նրանց

Նիկոլ Փաշինեանի աւտոշարասիւնը ՀՀ կառավարութեան նիստից յետոյ շէնքի յետեւի մուտքից դուրս գալու պահին քշեց ուղիղ ցուցարարների վրայ, որոնց մէջ երիտասարդ աղջիկներ ու տարիքով մարդիկ կային:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի աւտոշարասիւնը ՀՀ կառավարութեան նիստից յետոյ շէնքի յետեւի մուտքից դուրս գալու պահին քշեց ուղիղ ցուցարարների վրայ, որոնց մէջ երիտասարդ աղջիկներ ու տարիքով մարդիկ կային. յայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանները՝ ցուցարարներին քաշքշելով ու հրելով, փորձեցին բացել ավւտոշարասեան ճանապարհը։ Ցուցարարները հասցրին ձնագնդերով ու ոտքով հարւածել Փաշինեանի մեքենային։ Փաշինեանի աւտոմեքենան քշեց ուղիղ ցուցարարների վրայ՝ հարւածելով ոմանց։

Շարասիւնն անցնելուց յետոյ ոստիկանները, կոպիտ ուժ գործադրելով, ոտքերից ու ձեռքերից բռնած, բարձրացրած, սկսեցին բերման ենթարկել ակցիայի տասնեակ մասնակիցներին՝ հաշւի չառնելով կին ու տարեց։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։