Հա

Քաղաքական

24/12/2020 - 15:00

«ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի». Վազգէն Մանուկեան

Նիկոլ Փաշինեանը երկիրը կործանել է, յանցագործը պէտք է նստի բանտում, ինքը յանցագործ է: Այս մասին այսօր Կառավարութեան դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը:

alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը երկիրը կործանել է, յանցագործը պէտք է նստի բանտում, ինքը յանցագործ է: Այս մասին այսօր Կառավարութեան դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը:

«Փողոցից ցանկացած մէկին վերցրէք, դրէք էնտեղ, Հայաստանի համար 10 անգամ աւելի լաւ կը լինի»,- ասաց նա:

Վազգէն Մանուկեանը նշեց, որպէսզի իշխանութիւնների հեռացման գործընթացը տեղի ունենայ քաղաքակիրթ ճանապարհով, ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի:

«Եթէ մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, չքանդենք պետութիւնը, ապա այստեղ ժողովուրդը պէտք է մասնակցի: Եթէ 100 հազար մարդ այստեղ լինէր, հիմա հարցը վերջացած կը լինէր, բայց այդ 100 հազարաւոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Յետոյ գիտէք, մեր ժողովուրդն էլ է մեղք, դէպրեսիայի մէջ է, 2.5 տարի առաջ ոտքի բարձրացաւ՝ մտածելով, որ լաւ կեանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ: Բայց ժողովուրդը այդ դեպրեսիւ վիճակից դուրս կը գայ: Հայաստանում ինչ-որ կատարւի, կատարւելու է ոչ թէ ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Նրա խօսքով՝ որքան շուտ հեռանայ այս իշխանութիւնը, այնքան Հայաստանի կորուստները քիչ կը լինեն:

«Սիւնիքը աւելի շատ պահպանած կը լինէինք, եթէ շուտ վերջացնեինք այս գործը: Հիմա կուշացնենք, էլի բան կը կորցնենք: Հիմա էլ պայմանագիր կը կնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կը ֆիքսեն այդ սահմանները, յետոյ մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու գործում: Ամէն մի օր մի բան կորցնում ենք մենք: Պատերազմը շարունակւում է, ակտիւ ֆազան վերջացաւ, հիմա էլ գնում է սողացող օկուպացիան Հայաստանի»,- նշեց Վազգէն Մանուկեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։