Հա

Քաղաքական

26/12/2020 - 11:50

Արցախի կարգավիճակի եւ անվտանգութեան հարցը պիտի լուծւի, մեր ժողովուրդը մնացել է սարերին սեղմւած, ռեսուրսներից զուրկ

Արցախի կարգավիճակի եւ անվտանգութեան հարցը պիտի լուծւի, որպէսզի մարդն իրեն ապահով զգայ, տեսնում ենք, որ Ադրբեջանն արդէն իր վերահսկողութեան տակ անցած տարածքները վերաբնակեցնելու ծրագրեր է իրականացնում․ Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը:

«alikonline.ir» - Արցախի կարգավիճակի եւ անվտանգութեան հարցը պիտի լուծւի, որպէսզի մարդն իրեն ապահով զգայ, տեսնում ենք, որ Ադրբեջանն արդէն իր վերահսկողութեան տակ անցած տարածքները վերաբնակեցնելու ծրագրեր է իրականացնում․ Tert.am-ի հետ զրոյցում ասաց ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը:

«Միւս կողմից էլ տնտեսական բազում հարցեր են առաջացել, բիւջէն համալրելու եկամուտների աղբիւրները չկան: Տարածքները չկան, ՀԷԿ-երը չկան, հանքերի մի մասը չկայ: Բնական է, որ պէտք է Հայաստանից նաեւ ներարկումներ լինեն. Մեր ձեռքին ի՞նչ կայ՝ ջարդւած ժողովուրդ, սարերին սեղմւած, դաշտավայրից կտրւած, ռեսուրսներից զուրկ երկիր, ժողովրդի մի մասն էլ փախստական է: Ժողովուրդը մենակ ի վիճակի չէ այդ ծաւալի հարցերի լուծումներ ապահովել»,- ասաց նա:

Վահրամ Բալայեանի խօսքով՝ վերականգնման փորձեր արւում են, բայց ինտենսիւ աշխատանքներ չեն տարւում:

«Տարածքների, սահմանների ճշգրտման, կարգավիճակի, անվտանգութեան հետ կապւած հայկական կողմից աշխատանքներ չեմ տեսնում: Նոյն վիճակն է, ինչ Սիւնիքում: Նախ Հադրութի գիւղերում էր, այն օրն էլ հաղորդում էին Խրամորթի հետ կապւած. Աղդամը յանձնելուց յետոյ բարձրացել են դիրքեր, ասում են՝ մեր տարածքում էք դիրքերը դրել, կամ նոյեմբերի 9-ի համաձայնագրից յետոյ դէպի Շօշ, Կարմիր շուկայ գնում ես՝ հակառակորդի դիրքերը ահագին ներքեւ են դրւել, ինչքանո՞վ է դա ամրագրւած փաստաթղթով, պարզ չէ, մարդկանց անվտանգութեան հետ կապւած հարցեր կան»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թէ Արցախում ներքաղաքական կոնսուլտացիներն ինչ փուլում են, ասաց, որ իր տպաւորութեամբ ձախողւած են, բայց աւելին չի կարող ասել, քանի որ բանակցութիւններին ինքը չի մասանակցում: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։