Հա

Քաղաքական

27/12/2020 - 12:20

«Իշխանափոխութիւնից յետոյ պէտք է իրականացւի քննութիւն». Արթուր Վանեցեանը՝ պատերազմի մասին

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ի աջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը լրագրողների խնդրանքով անդրադարձաւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի հրապարակած՝ Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլաւ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրւած է սպասւող պատերազմը։ 

«alikonline.ir» - «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ի աջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը լրագրողների խնդրանքով անդրադարձաւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի հրապարակած՝ Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլաւ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրւած է սպասւող պատերազմը։ Գրում է Tert.am-ը:

«Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի սկզբի, ընթացքի եւ աւարտի մասին հանրութիւնը պէտք է ստանայ յստակ պատասխաններ, յստակ պատասխանները ենթադրում է քրէական գործի շրջանակներում իրականացւող քննութիւն, բայց այս իշխանութիւնների օրօք ես համոզւած եմ, որ այդ քննութիւնը օբիեկտիւ եւ արդարացի չի իրականացւի»,- ասաց նա:

Արթուր Վանեցեանը նշեց, որ իշխանափոխութիւնից յետոյ անպայման պէտք է իրականացւի քննութիւն, տրւեն բոլոր պատասխանները:

Յիշեցնենք, որ երէկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշւած էր, ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակութեան համար պէտք է դիմէր ՀԱՊԿ գործընկերներին` դեռեւս պատերազմական գործողութիւնները չսկսած:

Մինչդեռ Նիկոլ Փաշինեանը ո´չ պատերազմի նախօրէին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։