Հա

Քաղաքական

27/12/2020 - 12:30

«Կարծում եմ՝ ոչ թէ ապօրինի հրամաններ են կատարում, այլ նոյնիսկ քմահաճոյքներ են կատարում». Վլադիմիր Գասպարեանը՝ ոստիկանական գործողութիւնների մասին

Գերագոյն գլխաւոր հրամանատարը, երբ պարտւում է, պէտք է գնայ, անկախ ամէն ինչից: Այս մասին «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» յաջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը:

«alikonline.ir» - Գերագոյն գլխաւոր հրամանատարը, երբ պարտւում է, պէտք է գնայ, անկախ ամէն ինչից: Այս մասին «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» յաջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանը: Գրում է Tert.am-ը:

«Ես չեմ կարծում, որ այս պարգաներում այս իշխանութիւնները կարող է անցկացնել նորմալ ընտրութիւններ»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանական համակարգի գործողութիւններին՝ նա նշեց, որ ովքեր չեն կարողանում դիմանալ տխմարութիւններին, ուրեմն թող գնան, բայց ես, մեծ հաշւով, կարծում եմ, որ ուժային կառոյցները պէտք է լինեն իրենց տեղում եւ գործեն օրէնքի սահմաններում: Մասնաւորապէս ոստիկանութեան գործողութիւնների մասին նա ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ թէ ապօրինի հրամաններ են կատարում, այլ նոյնիսկ քմահաճոյքներ են կատարում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Եռաբլուրում կատարւածին, նա կատարւածը որակեց «այլանդակութիւն, լկտիութիւն, էշութիւն»: Խօսելով ոստիկանութեանը Շուշի տանելու մասին՝ Վլադիմիր Գասպարեանն ասաց, որ գիտի՝ ինչ է կատարւել, եւ պատասխան է պահանջելու։

«Չէի ասի՝ ոստիկանութեանը խաբէութեամբ տարել են, բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարւում, որովհետեւ երբ սպաների, գեներալների գործունէութեան մէջ քաղաքացիներ են մտնում եւ քմահաճոյքներ են իրականացնում եւ մարդկանց հոգին փառաւորւում է, երբ ոստիկանների են ծեծում, դա այդ հոգու փառաւորւելու շարունակութիւնն էր: Իհարկէ, դրա համար ինձ պէտք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,- ասաց նա եւ նշեց, որ թաքցրել են զոհւած ոստիկանների թիւը:

«Այդ տղաներին առանց զինւորական յարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են յուղարկաւորել, դա կարծում եմ, որ ամբողջ համակարգի համար եւ ցանկացած նորմալ մարդու համար պէտք է վիրաւորական լինի, նոյնիսկ չեն արժանացրել անուններ ներկայացնելու»,- ասաց նա եւ նշեց, որ դեռ Լեւոն Տէր-Պետրոսեանից սկսած՝ երկրորդ, երրորդ նախագահի ժամանակ Արցախի դիմաց 6 միլիարդ դոլարի մասին խօսակցութիւն եղել է, հիմա դարձել է հինգ միլիարդ: «Այս ամէն ինչը պէտք է քննւի»,- ասաց նա:

Հարցին, թէ իշխանափոխութիւնից յետոյ կը վերադառնա՞յ համակարգ, նա նշեց, որ ինքը դեռ վաղուց ասել է, որ 60 տարով է եկել եւ հիմա արդէն 63 է, եւ բացառեց իշխանափոխութիւնից յետոյ համակարգ վերադառնալը: 

Յարակից լուրեր

  • Երեւանն ունի նոր ոստիկանապետ
    Երեւանն ունի նոր ոստիկանապետ

    Յուլիսեան դէպքերից, յատկապէս յուլիսի 29-ի՝ լոյս 30-ի բախումներից յետոյ, ՀՀ ոստիկանութիւնում ընթացող ծառայողական քննութիւնների արդիւնքներով, ոստիկանութեան պետի հրամաններով՝ ոստիկանութեան մի շարք ծառայողներ, այդ թւում՝ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետ Աշոտ Կարապետեանը, ենթարկւել են կարգապահական տոյժերի: Այս մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները:

  • 2 զոհ եւ 8 վիրաւոր
    2 զոհ եւ 8 վիրաւոր

    2 մարդ է զոհւել, եւս 8-ը վիրաւորւել են Երեւանում, ապրիլի 25-ին ուղեւորատար աւտոբուսի պայթիւնի հետեւանքով: Վիրաւորներից մէկն արդէն դուրս է գրւել հիւանդանոցից, երկուսի վիճակը գնահատւում է ծանր:
    ՀՀ ոստիկանութեան պետ Վլադիմիր Գասպարեանը տեղեկացրել է, որ պայթիւնը ֆիքսել են ճանապարհային տեսախցիկները: ՀՀ ոստիկանութեան պետի ասութեամբ՝ պայթիւնը տեղի է ունեցել աւտոբուսի աջ կողմի առջեւից երկրորդ նստատեղից:

  • Գորիկ Յակոբեան.- «Շանթ Յարութիւնեանի յայտարարութիւնը զրպարտութիւն է եւ հարւած պետութեան հեղինակութեանը»
    Գորիկ Յակոբեան.- «Շանթ Յարութիւնեանի յայտարարութիւնը զրպարտութիւն է եւ հարւած պետութեան հեղինակութեանը»

    2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտւած Շանթ Յարութիւնեանի յայտարարութիւնը, ըստ որի՝ նա իր անվտանգութեան հետ կապւած սպառնալիքներ է տեսնում, զրպարտութիւն է եւ հարւած ՀՀ ազգային Անվտանգութեան համակարգի եւ պետութեան հեղինակութեանը:

  • Երեւանում իրավիճակը շարունակում է մնալ լարւած
    Երեւանում իրավիճակը շարունակում է մնալ լարւած

    Երէկ՝ յունիսի 23-ին, Երեւանի «Ազատութեան» հրապարակում տեղի ունեցաւ հոսանքի թանկացման դէմ «Ո'չ թալանին» նախաձեռնութեան մասնակիցների բողոքի ակցիայի դէմ յունիսի 22-ի՝ լոյս 23-ի գիշերը ոստիկանական ուժի գործադրումից յետոյ առաջին զանգւածային միջոցառումը՝ հանրահաւաքը:

  • Ընդդէմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման.- «Ո՛չ թալանին» կարգախօսով երթ եւ նստացոյց՝երեւանում
    Ընդդէմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման.- «Ո՛չ թալանին» կարգախօսով երթ եւ նստացոյց՝երեւանում

    Երեւանի «Ազատութեան» հրապարակում դեռեւս ուրբաթ սկսւած նստացոյցից յետոյ երէկ երեկոյեան մեկնարկեց բողոքի ակցիան՝ ընդդէմ հոսանքի թանկացման: «Ո՛չ թալանին» նախաձեռնութեան ներկայացուցիչները յայտարարեցին, որ իշխանութիւններին ներկայացւած վերջնաժամկէտն աւարտւել է եւ իրենք, ինչպէս խոստացել էին, խաղաղ երթով կը շարժւեն Բաղրամեան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ստանալու իրենց պահանջի պատասխանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։