Հա

Քաղաքական

27/12/2020 - 13:10

Այստեղ հաւաքւել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատւութիւնն ու արժէքները

Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանն այսօր բազմաթիւ քաղաքացիների հետ Սուրբ Գայիանէ եկեղեցում էր:

«alikonline.ir» - Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանն այսօր բազմաթիւ քաղաքացիների հետ Սուրբ Գայիանէ եկեղեցում էր:

168.am-ի հետ զրոյցում նա նշեց, որ լսել է Եկեղեցու եւ Վեհափառի դէմ հնչող հաշւեյարդարի կոչերը. «Դա նոր բան չէ. ոչ թէ խօսքը մեր Առաքելական Եկեղեցու մասին է, այլ կայ միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է իր աւանդոյթները կոտրել: Աւանդոյթները՝ պատմութիւնն է, լեզուն է կրօնն է: Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»:

Դիտարկմանը, թէ այսօր բազմաթիւ քաղաքացիներ են հաւաքւել, նա արձագանքեց. «Որովհետեւ բնակչութեան 99 տոկոսը անկախ իր վերաբերմունքից կրօնին՝ հաւատացեալ են, թէ՝ ոչ, կարծում են, որ այդպիսի բանը սրբապղծութիւն է: Եւ այստեղ հաւաքւել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատւութիւնն ու արժէքները»:

Անդրադառնալով երէկ՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի ֆէյսբուքեան էջում հրապարակւած՝ ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին ուղղւած ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակին՝ Վազգէն Մանուկեանը ասաց. «Ես էլ եմ կարդացել այդ լուրը. Ինձ մօտ մեծ զարմանք չի առաջացրել, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանութիւնների մակարդակը: Դա լրիւ տեղաւորւում է դաւաճանութեան մէջ»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։