Հա

Քաղաքական

28/12/2020 - 10:50

«Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտէզին, կամ մերոնք մօտեցել են Հադրութին»․ թուրքագէտ

Թուրքագէտ Նաիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - Թուրքագէտ Նաիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտէզին, կամ մերոնք մօտեցել են Հադրութին։

Ադրբեջանական կողմի տարածած յայտարարութիւնները, թէ բախումներ են Հադրութի Տող գիւղի մօտակայքում, առնւազն անհաւատալի են, քանի որ Տողը եւ շրջակայ տարածքը՝ առնւազն 10 կմ, արդէն 1,5 ամիս թշնամու հսկողութեան տակ են։

Հադրութի Տող գիւղից մինչեւ Կարմիր շուկայ, որը հայկական կողմի հսկողութեան տակ է, 10 կմ է, իսկ մինչեւ Ճարտար մօտ 25 կմ։

Եթէ իրականում Տող գիւղում մարտեր են հայ եւ ադրբեջանցի զինւորականների միջեւ, ապա մենք գործ ունենք նոր իրողութեան հետ, ըստ որի՝ Հայկական բանակը առնւազն 10 կմ ազատագրել է, իսկ Տող գիւղից մինչեւ Հադրութ 9 կմ է։

Աւելի հակւած եմ կարծելու, որ սա ադրբեջանական տեղեկատւական սադրանք է։ Կամ մարտերը այլ տեղում են, եւ թշնամին փորձում է ուշադրութիւն շեղել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։