Հա

Քաղաքական

28/12/2020 - 12:50

«Փաշինեանը չունի որեւէ հեռանկար. Նրա տարերքը՝ անիմաստութիւնն է». Միքայէլ Մինասեան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասռանն իր տելեգրամեան ալիքում գրել է.

«alikonline.ir» - Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասռանն իր տելեգրամեան ալիքում գրել է.

«Ինձ յաճախ են հարցնում՝ ի՞նչն է խանգարում Նիկոլին հեռանալ: Առաջին հայեացքից, նա պարզապէս տեղ չունի գնալու: Նա չի ուսումնասիրելու պատմութիւնը, ինչպէս է Լեւոն Տէր-Պետրոսեանը, չի լինելու անկախ տնօրէն միջազգային կորպորացիայում, ինչպիսին է Ռոբերտ Քոչարեանը, չի կառուցելու եւ վերաստեղծելու կուսակցութիւնը, ինչպէս Սերժ Սարգսեանը։ Նրա տարերքը՝ անիմաստութիւնն է, նրա կլիենտելան՝ լայն ժողովրդական զանգւածները։ Նա ոչ ոք էր, ոչ ոք էլ կը մնայ։

Երկրորդը՛ կենդանական վախն է: Ծառ, պարան, դէմքը՝ կախաղանւածին բնորոշ դուրս հանած լեզւով։ Հեռանկարն ամենափայլունը չէ։

Մեր տեխնոլոգիական դարաշրջանում, երբ նրա բոլոր խօսքերը փաստագրւած են, բոլոր լայւերը՝ ներբեռնւած, բոլոր ստերը՝ պահեստաւորւած ե վերլուծւած, նա դասւել է Հայաստանի պատմութեան մէջ մի քանի անվիճելի դաւաճանների շարքին։ Այն գիտակցումը, որ իր մորուքաւոր դունչը՝ «դաւաճան» գրութեամբ, դպրոցականներին կը նայի պատմութեան դասագրքի շապիկից, հանգիստ չի տալիս նրան։ Նրա նպատակն է՝ դիմանալ եւ կոլեկտիւացնել իր մեղքը։ Տարածել դրա մետաստազները: Նա գնում է ընտրութիւնների՝ մոլեգնաբար յուսալով, որ ընտրողները, աջակցելով իրեն, իրենց վրայ կը վերցնեն նրա մեղքերը։

Քւէարկելով նրա օգտին՝ այդ մեղքը բարակ շերտով կը տարածեն քւէարկողների թւի վրայ։ Եւ հէնց այդ ցանկութիւնը՝ անձնական պատասխանատւութիւնը կոլեկտիւ դարձնելու, նրան աթոռի հետ է սերտաճեցնում: «Ես չեմ միայն այսպիսի նողկալի»,- ասում է նա մեզ բոլորիս՝ «իմ նմանները քիչ չեն»»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։