Հա

Քաղաքական

28/12/2020 - 13:20

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցութեան երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր

Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այւազեանը հեռախօսազրոյց ունեցաւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: 

«alikonline.ir» - Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այւազեանը հեռախօսազրոյց ունեցաւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրոյցի ընթացքում քննարկւեցին համագործակցութեան երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հարցերի: Այդ համատեքստում ուղենշւեցին տարածաշրջանային նոր մարտահրաւէրների հասցէագրման ուղղութեամբ համագործակցութեան հեռանկարները:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իրանական կողմի ցաւակցութիւնը յայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցութեամբ եւ զօրակցութիւն մաղթեց հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների եւ երկխօսութեան առաւել ակտիւացման կարեւորութիւնը` հիմնւած երկու ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկող բարեկամութեան վրայ: Վերահաստատւեց երկուստեք պատրաստակամութիւնը խորացնելու սերտ փոխգործակցութիւնը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։