Հա

Քաղաքական

29/12/2020 - 11:45

«Եթէ բանակի ղեկավարութիւնը կարծում է, որ այս իշխանութեան օրօք կարող է ոտքի հանել զինուժը, ապա իրավիճակին չեն տիրապետում եւ նրանց ներկայութիւնը լրացուցիչ սպառնալիք է երկրի համար»․ Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ զինւած ուժերում բարեփոխումների հնարաւորութիւններին։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ զինւած ուժերում բարեփոխումների հնարաւորութիւններին։

Գրառման մէջ ասւում է․

«Զինւած ուժերից այդպէս էլ արձագանք չեղաւ, թէ արդեօ՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինութեան պահեստները եւ դրանք չեն տրամադրել կամաւորական ջոկատներին՝ ինչպէս վարչապետն է ներկայացնում չստուգւած տեղեկատւութեան ներքոյ։

Արդեօ՞ք բանակի հրամանատարութիւնը նկատում է, գիտակցում, որ յատկապէս վերջին շրջանում ակտիւացել է պատերազմի պարտութիւնն ու համակարգի փլուզումը ամբողջութեամբ իրենց վրայ մղելու պաշտօնական քաղաքականութեան կուրսը։

Արդեօ՞ք ԶՈՒ ԳՇ պետը տեղեակ է, որ իշխանական տարբեր աշխատասենեակներ ելումուտ անողներն այստեղ այնտեղ պնդում են, որ մեր պարտութեան պատասխանատուն գլխաւոր շտաբն է, հրամանատարները, սպաները։

Արդեօ՞ք բանակի ղեկավարութիւնը կարծում է, որ այս իշխանութեան օրօք, զինւած ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու եւ լուրջ խնդիրներ լուծելու հնարաւորութիւն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։

Իսկ եթէ ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղեակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ էք, աւելին՝ ձեր ներկայութիւնը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի եւ ժողովրդի համար»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։