Հա

Քաղաքական

29/12/2020 - 11:50

«Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ աւելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես, բեռդ ծանր է, կոտրւելու ես մեծագոյն դաւաճանութեան համար»․ Արփինէ Յովհաննիսեանը՝ Նիկոլ Փաշինեանին

«Իրաւական կրթութիւն եւ վերահսկողութիւն» ՀԿ ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«alikonline.ir» - «Իրաւական կրթութիւն եւ վերահսկողութիւն» ՀԿ ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Ինչքան վախկոտ, դժբախտ ու դժգոյն պէտք է լինես, որ կնոջդ ու քո ձեռքերին մնացած նւազագոյնը 5000 զոհի արիւնը մաքրելու համար ընտրես ոչ թէ որեւէ արժանապատիւ տարբերակ, այլ..... ստատուս գրելը։ Ամէն օր հերթական ապուշութիւնը։ Ամէն անգամ սթափ լինելու դէպքում հայելու մէջ նայիր ու յիշիր՝ դու Հայաստանի անէծքն ես։ Պատմական անէծքը։ Ֆէյքերդ դասագիրք չեն գրելու, դումանեաններն ու արայիկյարութիւնեանները եւս։

Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ աւելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես։ Բեռդ ծանր է։ Միայնակ չես տանելու։ Չես տանելու առհասարակ։ Դեռ տաք ենք բոլորս: Կոտրւելու ես։ Մեծագոյն դաւաճանութեան համար։ Մեծագոյն ապիկարութեան ու անխելքութեան համար։ Քեզնից բացի Հայաստանին այլ շանս չտալու համար։ Էրատոն վկայ, դու բունկերային արձագանքումով ես լսելու էդ երեխեքի անունները, ում զոհեցիր փառասիրութեանդ, իրավիճակին չտիրապետելու ու..... ու իրավիճակին տիրապետող որեւէ անձի չլսելու համար։

Յ. Գ. Սպասում եմ այն քաղաքական գործիչներին ու ուժերին, ովքեր օսլայած սպիտակ օձիքով մտնելու են դրա մօտ ու դուրս գան արիւնոտ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։