Հա

Քաղաքական

29/12/2020 - 13:10

«Բոլոր պետական աշխատողների ֆէյսբուքեան էջերը փակւելու են». Վիտալի Բալասանեան

Արցախի Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանեանը յայտարարել է, որ ԱԽ առաջիկայ որոշումներից մէկը վերաբերելու է «Ֆէյսբուք»-ին։ 

«alikonline.ir» - Արցախի Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանեանը յայտարարել է, որ ԱԽ առաջիկայ որոշումներից մէկը վերաբերելու է «Ֆէյսբուք»-ին։ Գրում է Yerkir.am-ը:

«Բոլոր պետական աշխատողների ֆէյսբուքեան էջերը փակւելու են, ոչ ոք չի կարողանալու պաշտօնական հաղորդագրութիւն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մէկ գրառում արեց, կը գնայ տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կը տեսնէք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ-որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցւելու է։ Արցախում բոլորն այնպէս պէտք է աշխատեն, որ, պատկերաւոր ասած, երեկոյեան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն»,- ասել է նա։

«Ստեղծւելու է յանձնաժողով, որտեղ հրաւիրւած տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը եւ ներքին լրատւական քաղաքականութիւնը։ Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինեանի հետ, լրատւամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թէ Հադրութով քայլում են, ասում են՝ դէպի Գետաշէն ու Շահումեան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպէս»,- յայտարարել է Վիտալի Բալասանեանը։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։