Հա

Քաղաքական

29/12/2020 - 13:30

ՊՊԾ նորանշանակ պետը սեռական բնոյթի հայհոյանքներ էր տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին եւ սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրայ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդութեան ակցիայի ընթացքում քաղաքացիներին առեւանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդութեան ակցիայի ընթացքում քաղաքացիներին առեւանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Յովհաննիսեանը: Այս ասին տեղեկանում ենք  ՀՅԴ ֆէյսբուքեան էջից։

«Պետական այս պաշտօնեան ոչ միայն «սաղին բռնէք» էր գոռում եւ սեռական բնոյթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի մասնակիցների հասցէին, այլեւ սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրայ: Նա այնպէս էր մտել դերի մէջ, որ մի պահ փորձեց խփել նոյնիսկ ՀՅԴ կամաւորականների գումարտակի շտաբի պետ Արտաշէս Մխիթարեանին։

Սարգիս Յովհաննիսեան, Երեւանի փողոցներում «կամուֆլեաժով» շրջող լամուկ, դու շա՜տ փոքր ես Արտաշէս Մխիթարեանի վրայ ձեռք բարձրացնելու համար։ Քո գլուխն անգամ չի հասնի Արտաշէս Մխիթարեանի եւ նրա մարտական ընկերների կրունկին։ Նրանք 90-ականներից մինչեւ 2020թ. սահման են պահել, թուրքի դեմ կռիւ տւել, վիրաւորւել, ընկերներ կորցրել… Եւ շատ լաւ են հասկանում հայրենի հողի արժէքը: Նրանք այսօր էլ պատրաստակամ են չզիջել ո՛չ հայրենի տարածքը, ո՛չ էլ սպայի պատիւը։

Մինչդեռ դու՝ Սարգիս Յովհաննիսեան, եւ քո նմանները մէկ գերնպատակ ունէք՝ հաճոյանալ դաւաճան «շեֆին»՝ ի խնդիր ձեր դիմաց նետւող փշրանքների: Տարբերութիւնը, կարծում ենք, ակնյայտ է»,– ասւում է տարածւած յայտարարութիւնում:

Նշենք, որ վերոնշեալ անձի՝ Սարգիս Յովհաննիսեանի անձի գործողութիւններին անդրադարձել է նաեւ իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը:

Նա ֆէյսբուքի իր էջում գրել է. «Նկարում՝ կանաչ համազգեստով, ՊՊԾ նորանշանակ ղեկավարն է։ Անունը՝ Սարգիս, ազգանունը՝ կարծեմ, Եահեա-զադէ։ Տեսախցիկը ֆիքսում է, որ նա ոտքով (թերեւս իր ամենաինտելեկտուալ օրգանն է) հարւածում է թշնամու շահը սպասարկող իր շեֆերի դէմ խաղաղ անհնազանդութիւն իրականացնող քաղաքացուն։

Տեսանիւթը՝ ստորեւ։ 13-րդ վայրկեան»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։