Հա

Քաղաքական

30/12/2020 - 09:50

«Փաստօրէն ՀՀ-ն այլեւս զինւոր չի ուղարկելու Արցախ. Թուրքիայի պահանջն է». Նաիրի Յոխիկեան

Արցախից վերադառնալիս նկատում էի, որ ՀՀ-ից զինծառայողներ մտնում են Ստեփանակերտ։ Երկու օր անց՝ դեկտեմբերի 29-ին, արդէն լուր եկաւ, որ Բերձորի մօտից ՀՀ ժամկէտային զինծառայողներին արգելում են մտնել Արցախ։ Մարդկանց մէջ էլ տարածում են, թէ ռուսները թոյլ չեն տալիս։

«alikonline.ir» - Լրագրող Նաիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. 

«Փաստօրէն ՀՀ-ն այլեւս զինւոր չի ուղարկելու Արցախ...

Արցախից վերադառնալիս նկատում էի, որ ՀՀ-ից զինծառայողներ մտնում են Ստեփանակերտ։ Երկու օր անց՝ դեկտեմբերի 29-ին, արդէն լուր եկաւ, որ Բերձորի մօտից ՀՀ ժամկէտային զինծառայողներին արգելում են մտնել Արցախ։ Մարդկանց մէջ էլ տարածում են, թէ ռուսները թոյլ չեն տալիս։

Պարզւում է, ՀՀ-ն այլեւս չի լինելու Արցախի անվտանգութեան երաշխաւորը։ Թուրքիայի պահանջն է։ Այսինքն Արցախի հայերը պէտք է յոյսը միայն իրենց վրայ դնեն։ Իսկ այդ դէպքում Արցախի ՊԲ-ն ունենալու է ոչ թէ 25-30 հազար, այլ 5000-ի մօտ զինւոր։
Կարո՞ղ են արդեօք այդքան զինւորները պաշտպանել Արցախի ծւատւած սահմանները։

Իհարկէ, չեմ խօսի կուլիսային խութերի մասին։ Չեմ խօսի այն մասին, թէ ինչպէս են ՀՀ-ից զինւորները հասնելու Արցախ, կամ ինչպէս են մերոնք մտածում, թէ շատ խելացի են ու հերթական զիջմամբ խաբելու են թշնամուն։

Գիտեմ, որ Արցախը կը յաղթահարի այս ճգնաժամն էլ եւ ՌԴ-ի օգնութեամբ կը ստեղծի սեփական զինւած ուժերը։ Դա առաջին հերթին ՌԴ-ին է ձեռնտու։ Բայց ՀՀ իշխանութիւնը եւ ՀՀ բնակչութիւնը պէտք է, ի վերջոյ, գիտակցի մէկ պարզ ճշմարտութիւն՝ եթէ ՀՀ-ից զինւոր չմեկնի Արցախի տարածքը պաշտպանելու, կարճ ժամանակ անց մեր հայրենիքի այդ հատւածը վերջնականապէս կը կտրւի մեզնից, կը դառնայ առանձին միաւոր, իսկ տասնամեակներ անց մենք կունենանք հայկական ծագմամբ հերթական ազգը։

Մենք ենք մեր ձեռքով մեր եղբայրներին հեռացնում մեզնից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։