Հա

Քաղաքական

30/12/2020 - 12:15

«Նիկոլը վրէժ էր լուծում Արցախից. նա մեծացել էր մի քաղաքական միջավայրում, որտեղ հակաղարաբաղցիական լինելը մոդայիկ էր, իսկ Ղարաբաղը յանձնելը՝ քաղաքական մտքի բարձրակէտ». Ա. Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում «Ինչով կաւարտւի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը» վերտառութեամբ գրառում է կատարել: Նա մասնաւորապէս նշել է՝ կա՛մ Նիկոլը կը կործանի Հայաստանը, կա՛մ մենք կը փրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցութիւնից:

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում «Ինչով կաւարտւի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը» վերտառութեամբ գրառում է կատարել: Նա մասնաւորապէս նշել է՝ կա՛մ Նիկոլը կը կործանի Հայաստանը, կա՛մ մենք կը փրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցութիւնից:

Գրառումը՝ ստորեւ.

«Ինչով կաւարտւի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը

Նիկոլի կռիւն ընդդիմութեան հետ չէ, իր թիմակիցների հետ չէ, ժողովրդի հետ չէ։

Նիկոլի կռիւը Արցախի հետ էր եւ Հայաստանի հետ է։

Նա վրէժ էր լուծում Արցախից։ Նիկոլը մեծացել էր մի քաղաքական միջավայրում, որտեղ հակաղարաբաղցիական լինելը մոդայիկ էր, իսկ Ղարաբաղը յանձնելը՝ քաղաքական մտքի բարձրակէտ։

Նիկոլը պատերազմ բերեց Արցախ ու յանձնեց այն (դաւաճանաբա՞ր, յիմարաբա՞ր, թէ՞ երկուսը միասին, «հերձումը» ցոյց կը տայ)։ Կեանքը, ինչպէս տեսնում էք, յանձնելուց յետոյ մեղր չդարձաւ (ճիշտ հակառակը՝ խնդիրները դեռ առջեւում են ու քանի դեռ Նիկոլը չի հեռացւել ու ազգային նոր կառավարութիւն չի ձեւաւորւել, դրանք խորանալու են), ինչպէս որ պնդում էր «Սերգօ ջանին» լաւ ապրեցնելու ջատագով քիրւայապետը։

Հիմա Նիկոլի վախը Հայաստանից է։ Ինքը գիտի, որ դատւելու է։ Գիտի, որ դատող սուբիեկտը լինելու է Հայաստանի Հանրապետութիւնը։ Գիտի, որ իր վարչապետութեան ամէն մի օրը մօտեցնում է Հայաստանի Հանրապետութեան վախճանը։ Գիտի ու դրա համար էլ մնում է աթոռին, որպէսզի իրեն դատող սուբիեկտը վերանայ։

Կռիւը, հետեւաբար, շատ ճակատագրական է։ Սա վերջնախաղ է։ Կա՛մ Նիկոլը կը կործանի Հայաստանը, կա՛մ մենք կը փրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցութիւնից»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։