Print this page
30/12/2020 - 12:20

Հայոց Ցեղասպանութիւն թանգարան-ինստիտուտի աշխատակիցները միացել են ԳԱԱ նախագահութեան՝ Փաշինեանի հրաժարականը պահանջող յայտարարութեանը

«Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 26 աշխատակից միացել է ԳԱԱ նախագահութեան՝ Փաշինեանի կառավարութեան հրաժարականի պահանջով յայտարարութեանը։

«alikonline.ir» - «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի 26 աշխատակից միացել է ԳԱԱ նախագահութեան՝ Փաշինեանի կառավարութեան հրաժարականի պահանջով յայտարարութեանը։

Մենք՝ «Հայոց Ցեղասպանութիւն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ներքոստորագրեալ աշխատակիցներս, միանում ենք Արցախի եւ Հայաստանի դէմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ ՀՀ ԳԱԱ նախագահութեան՝ 2020 թ. նոյեմբերի 25-ի հետեւեալ յայտարարութեանը.

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում ստեղծւած ծանրագոյն իրավիճակի կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարում է.

1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքւած յայտարարութիւնը գնահատում ենք որպէս հայ ժողովրդի համար նւաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետութիւնը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանութեան լրջագոյն սահմանափակումներ, հայկական զոյգ պետութիւններում եւ Սփիւռքում ստեղծւում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։

2. Ստեղծւած իրավիճակում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահներին համարում ենք Արցախի հայութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան եւ հայրենազրկման քաղաքականութիւնից փրկութեան եւ տարածաշրջանում կայունութեան հաստատման բացառիկ երաշխաւոր։

3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնւող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամէն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը։

4. Խստագոյնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտութեան նկատմամբ Հանրապետության իշխանութիւնների կրաւորական վերաբերմունքը, որի արդիւնքում անհնարին դարձաւ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նւաճումների կիրառումը։

5. Անթոյլատրելի ենք համարում հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը եւ կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտ ստեղծելու համար:

6. Ստեղծւած իրավիճակում անարդիւնաւէտ ենք համարում ՀՀ կառավարութեան հետագայ պաշտօնավարումը եւ պահանջում կառավարութեան հրաժարականը Հանրապետութեան վարչապետի գլխաւորութեամբ»։

Ըստ ստորագրութիւնների հերթականութեան`

1. Ռոբերտ Թաթոյեան, աւագ գիտաշխատող, պ.գ.թ.

2. Միհրան Մինասեան, բաժնի վարիչ

3. Սերինէ Մուրադեան, ֆոնդապահ

4. Նարինէ Յակոբեան, գիտաշխատող

5. Արփինէ Դուրինեան, ֆոնդապահ

6. Արւիկ Սմբատեան, ֆոնդապահ

7. Յասմիկ Մայիլեան, գրադարանի վարիչ

8. Սուսաննա Մովսիսեան, բաժնի վարիչ

9. Յասմիկ Ղուբասարեան, աւագ օպերատոր

10. Քրիստինէ Վարդանեան, ձեւաւորող

11. Արեւիկ Աւետիսեան, բաժնի վարիչ

12. Թամար Օհանեան, խմբագիր

13. Աիդա Խաչատրեան, հաշւապահ

14. Քրիստինէ Նաջարեան, բաժնի վարիչ

15. Սաթենիկ Ղարագիւլեան, գլխաւոր հաշւապահ

16. Դիաննա Ալեքսանեան, գանձապահ-հաշւապահ

17. Քնարիկ Նաջարեան, աւագ գործավար

18. Սուրէն Մանուկեան, բաժնի վարիչ, պ.գ.թ.

19. Գոհար Խանումեան, գլխաջոր ֆոնդապահ

20. Նարինէ Մարգարեան, գիտքարտուղար, պ.գ.թ.

21. Լուսինէ Աբրահամեան, թանգարանային հարցերով փոխտնօրէն

22. Լուսինէ Թունեան, էքսկուրսավար

23. Արփինէ Ալեքսանեան, էքսկուրսավար

24. Նարեկ Պօղոսեան, գիտաշխատող, պ.գ.թ.

25. Սեդա Պարսամեան, բաժնի վարիչ

26. Էլինա Միրզոյեան, գիտաշխատող, բ.գ.թ.։

Յարակից լուրեր