Հա

Քաղաքական

30/12/2020 - 13:40

«Խնդիրը ժառանգութեան մէջ չէ, Փաշինեանն ու իր թիմը Ղարաբաղն ընկալել են ոչ թէ որպէս հայրենիք, այլ որպէս բեռ». Կարէն Բեքարեան

Ստացած ժառանգութեան բովանդակութեան վերաբերեալ իշխանութեան թեզերը եւ վերջին 2.5 տարւայ ունեցած պահւածքը որեւէ հատում չունեն, երկուսի մէջ էլ կեղծիք կայ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարէն Բեքարեանը: 

«alikonline.ir» - Ստացած ժառանգութեան բովանդակութեան վերաբերեալ իշխանութեան թեզերը եւ վերջին 2.5 տարւայ ունեցած պահւածքը որեւէ հատում չունեն, երկուսի մէջ էլ կեղծիք կայ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է վերլուծաբան Կարէն Բեքարեանը: Գրում է Tert.am-ը:

«Գործող իշխանութիւնը չէր ստացել ժառանգութիւն, որը պէտք է սրան բերէր, եւ ինքնահաւան էր այնքան, որ ոչ մէկի հետ խորհրդակցութեան կարիք չունէր՝ բացի Ալիեւից, ում հետ ճշգրտում էր բանակցային գործընթացի նրբութիւնները»,- նշել է Կարէն Բեքարեանը:

Վերլուծաբանն անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացի պատմութեանը՝ որ կէտից են սկսւել բանակցութիւններ եւ ուր են հասել, այսինքն՝ ինչ ժառանգութիւն է ստացել Նիկոլ Փաշինեանը:

Այսպէս՝ 1994 թւականին կնքւած զինադադարը քաղաքական կարգաւորմանն առնչւող որեւէ տարր չի պարունակել, իսկ զինադադարից յետոյ առաջարկւած կարգաւորման փաթեթային եւ փուլային տարբերակները ենթադրում էին, որ Արցախը պէտք է մնայ Ադրբեջանի կազմում:

«Փաթեթային տարբերակով Արցախը բաց տեքստով մնում էր Ադրբեջանի կազմում՝ ստանալով ինքնավարութեան ինչ-որ կարգավիճակ: Փուլային տարբերակում նոյն բանը շատ քողարկւած էր ներկայացւած, նախաբանում յղում էր արւում ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունւած տխրահռչակ 4 բանաձեւերին, որոնցից իւրաքանչիւրն ուղղակիօրէն արտացոլում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»,- նշել է նա:

1998 թւականին, ստանալով նման ժառանգութիւն, 2007 թւականին գործընթացը հասցւել է Մադրիդեան սկզբունքների ընդունման, որոնցով ինքնորոշման իրաւունքը հաւասարապէս դառնում է քննարկման առարկայ տարածքային ամբողջականութեան եւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հետ:

«Արդէն երրորդ նախագահի օրօք բանակցութիւնները 2008 թւականին բերում են որոշակի թարմացման՝ ինքնորոշման իրաւունքի եւ նրա քննարկման տեսական թեզը ստանում է պրակտիկ նկարագիր՝ Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշւի պարտադիր իրաւական ուժ ունեցող կամարտայայտման միջոցով»,- յիշեցրել է վերլուծաբանը:

Մադրիդեան սկզբունքների հիման վրայ ՌԴ ակտիւ միջնորդութեամբ իրավիճակը հասցւել է Կազանեան փաստաթղթի, սակայն Ադրբեջանը վերջին պահին, այսպէս կոչւած, նոր առաջարկներ անելու ներքոյ տապալեց այն եւ, բանակցային գործընթացում չստանալով իր ուզածը, դեմարշը տեղափոխեց շփման գիծ՝ 2014, 2015 թւականների էսկալացիաները, 2016 թւականի ապրիլին հրահրւած պատերազմը:

«Պատերազմից յետոյ Ադրբեջանը ստացաւ դիւանագիտական ապտակ՝ ստիպւած լինելով համաձայնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններին, որոնց արդիւնքում շփման գիծը պէտք է լեգիտիմանար որպէս արտաքին ուժերի կողմից վերահսկւող սահման»,- նշել է Կարէն Բեքարեանը:

Ինչ վերաբերում է ռուսական կամ Լաւրովի պլանի մասին խօսակցութիւններին, ապա, ըստ վերլուծաբանի, առկայ յայտարարութիւններից կարող ենք եզրակացնել, որ երկու շրջանները՝ Լաչինն ու Քարվաճառը շատ ամուր կապով էին կապւում կարգավիճակի խնդրին, միեւնոյն ժամանակ անորոշութեան էլեմենտ էր մտցւում կարգավիճակի որոշման հարցում:

«Այս իրավիճակը պէտք է բերէր գործընկերների հետ աւելի սերտ աշխատանքի, սեփական դիրքորոշումներն աւելի հասանելի դարձնելու գործընթացի, ոչ թէ ինչ-որ թմբուկ զարկելու, որ ժառանգութիւն եմ ստացել, որի հետ չգիտեմ ինչ անել»,- նշել է Կարէն Բեքարեանը:

«Խնդիրը ժառանգութեան մէջ չէ, Փաշինեանն ու իր թիմը Ղարաբաղն ընկալել եւ դիտել են ոչ թէ որպէս հայրենիք, այլ որպէս բեռ,- նշել է Կարէն Բեքարեանը՝ ընդգծելով, որ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ եւ այժմ էլ ամէն ինչ արւում է իշխանութեան կողմից պետութիւնը պարտութեան տանելու համար:

Յարակից լուրեր

  • Մենք դեռ կը վերադառնանք
    Մենք դեռ կը վերադառնանք

    ՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրւայ առթիւ այցելել են Շուշիի տանկ-յուշարձան, ծաղիկներ խոնարհել, տեղադրել Արցախի Հանրապետութեան պետական դրօշն ու «Մենք դեռ կը վերադառնանք» գրառմամբ պաստառ. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

  • «Դաշնակցութեան յուսահատիլ արտօնուած չէ». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Դաշնակցութեան յուսահատիլ արտօնուած չէ». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    «Արեւելք»-ի «Անկեղծ Զրոյց» ծրագրի շրջանակներուն մէջ Սագօ Արեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ։

  • Մայիսի 9-ի դաժան սիմւոլիզմը
    Մայիսի 9-ի դաժան սիմւոլիզմը

    Պատմութիւնը դաժան է նաեւ խորհրդանիշներով, որոնք, որպէս կանոն, լինում են ոչ պատահական։ Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ մայիսի 9-ին, պսեւդոզինւորական շապիկը վարչապետի փողկապով փոխարինած Նիկոլ Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարեց, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային գործընթաց, որ առանց Արցախի մասնակցութեան՝ բանակցութիւններ չեն կարող լինել։

  • Պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր մարդ մայիսի 9-ին կը լինի Ազատութեան հրապարակում
    Պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր մարդ մայիսի 9-ին կը լինի Ազատութեան հրապարակում

    Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հակիրճ, բովանդակալի, վստահութիւն ներշնչող «Կհանդիպենք վաղը» գրառմամբ մայիսի 9-ին բոլորիս, ազատամիտ ու հայրենասէր ողջ հայութեանը, պետութեան ու ժողովրդի ապագայով մտահոգ իւրաքանչիւր քաղաքացու հրաւիրել է Ազատութեան հրապարակ` ներկայ լինելու ու մասնակցելու իր նշանակած հանրահաւաքին։

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Մեր լինելիութեան ընտրութիւնը
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Մեր լինելիութեան ընտրութիւնը

    ՀՀ վարչապետի պաշտօնից հրաժարականի մասին սոյն թւականի ապրիլի 25-ի տեսաուղերձով Նիկոլ Փաշինեանը կարծես թէ վերջ դրեց խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների կայանալ-չկայանալու վերաբերեալ խօսակցութիւններին:

    Չբացառելով քաղաքականութեան անկանխատեսելիութիւնը, մանաւանդ մեզանում եւ մեր օրերում, այնուամենայնիւ ցանկանում ենք հաւատալ, որ ընտրութիւնների անցկացման որոշումը որեւէ պատճառով կամ պատճառաբանութեամբ չի բեկանւի, եւ մեր ասելիքը բխեցնում ենք այս իրողութիւնից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։