Հա

Քաղաքական

30/12/2020 - 13:45

Վարդան Ոսկանեան. «Թշնամուց սարսափելն էլ ոչ մի լաւ բանի չի յանգեցնի»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջու գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջու գրում է.

«Թշնամուն երբեք թերագնահատել պէտք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լաւ բանի չի յանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատւում, որը նպատակ ունի թշնամու հանդէպ անզօրութեան զգացում սերմանել մեր հասարակութեան մէջ։

Ակնյայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորման բանակ կոչեցեալն էլ կրել է լրջագոյն ռեսուրսին (մարդկային եւ ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցւում են թէ՛ մեզանից եւ թէ՛ սեփական հասարակութիւնից։

Այս համատեքստում 2021 թ․ Բաքւի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով աւելացման մտադրութիւնն, ըստ իս, հիմնականում միտւած է գոնէ մասնակիօրէն վերականգնելու մեր կողմից ոչնչացւած ադրբեջանցի բաշիբոզուկների նիւթատեխնիկական ռեսուրսները, որոնք պէտք է, որ անհամեմատ մեծ լինեն եւ որոնց համալրումը մէկ տարի չէ, որ պահանջելու է»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։