Հա

Քաղաքական

31/12/2020 - 08:30

«Նիկոլը պատրաստւում է Ալիեւի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ նւիրաբերած տարածքներն օրինականացնելու համար». Իշխան Սաղաթելեան

Նոյեմբերի 18-ին գլխաւոր դաւաճանը յայտարարեց իր 6-ամսեայ ճանապարհային քարտէզի մասին, ըստ որի պէտք է առաջիկայ ամիսներին լուծէր մեր պետութեան համար կարեւոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մօտ 25%-ը կամ մէկ քառորդ մասը:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«Նոյեմբերի 18-ին գլխաւոր դաւաճանը յայտարարեց իր 6-ամսեայ ճանապարհային քարտէզի մասին, ըստ որի պէտք է առաջիկայ ամիսներին լուծէր մեր պետութեան համար կարեւոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մօտ 25%-ը կամ մէկ քառորդ մասը:

Արդիւնքում, կապիտուլեացիոն ստորացուցիչ յայտարարութիւնից յետոյ, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն յանձնւեցին եռակողմ յայտարարութեամբ չնախանշւած.

- Սոթքի ոսկու հանքավայրը,

- Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը,

- Գորի-Կապան միջպետական աւտոմայրուղին,

- Կամաւորական վաշտերի կողմից անառիկ պահւած Սիւնիքի կարեւորագոյն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր եւ այլ կենսական նշանակութեան օբիեկտներ,

- Տարածքներ եւ բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ եւ Որոտան գիւղերից:

Դաւաճանը պատրաստւում է իր 6-ամսեայ պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տաւուշի մարզի մի շարք բնակավայրեր:

Ուշադրութիւն!

Նիկոլը պատրաստւում է առաջիկայում Ալիեւի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանաւոր պայմանաւորւածութեամբ նւիրաբերած տարածքները օրինականացնելու համար:

Կառավարութիւնն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների եւ անհետ կորածների խնդիրը, այլեւ տոտալ անիշխանութեան եւ բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր եւ գերիներ։

Դաւաճանի 6-ամսեայ պլանը կամ ընտրութիւններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս յանձնումը թշնամուն:

Եթէ մենք 50 օր առաջ հեռացրած լինէինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշւած եւ ապագայում սպասւելիք կորուստները չէինք ունենայ։

Հետեւաբար, ողջ գիտակից հանրութեան գերխնդիրն է դաւաճանի ժամ առաջ հեռացումը եւ Հայրենիքի փրկութիւնը։

Մնացածը կեղծ օրակարգ է...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։