Հա

Քաղաքական

02/01/2021 - 13:50

«Մեզ մօտ դեռ 2020-ն է, Նոր տարին չի եկել, ու չի գալու այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի վրայից չմաքրենք դաւաճանութեան, պարտութեան ու խայտառակութեան խորհրդանիշին». Անդրանիկ Թեւանեան

Աշխարհը 2021-ում է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մեզ մօտ դեռ 2020 թւականն է։ Նոր տարին չի եկել։ Ու չի գալու այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի վրայից չմաքրենք դաւաճանութեան, պարտութեան ու խայտառակութեան խորհրդանիշին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը, որն իր գրառումը վերնագրել է այսպէս. «Ինչպէս դուրս գալ Նիկոլի 2020-ից»:

«alikonline.ir» - Աշխարհը 2021-ում է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մեզ մօտ դեռ 2020 թւականն է։ Նոր տարին չի եկել։ Ու չի գալու այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի վրայից չմաքրենք դաւաճանութեան, պարտութեան ու խայտառակութեան խորհրդանիշին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը, որն իր գրառումը վերնագրել է այսպէս. «Ինչպէս դուրս գալ Նիկոլի 2020-ից»:

«2020-ը Նիկոլի տարի էր։ Նա միշտ ատել է Արցախը, ղարաբաղցիներին ու Հայոց Բանակը։ Նման մարդը գտածոյ էր թուրքերի ու ադրբեջանցիների համար։

2020-ին Նիկոլ Փաշինեանի հրամանատարութեամբ մենք կորցրինք Արցախի պետականութիւնը, ղարաբաղցիները դարձան փախստական, Հայոց Բանակը դէ ֆակտօ գրեթէ չկայ։

Բոլորիս ուշադրոթիւնը, բնականաբար, մարդկային ու տարածքային կորուստների վրայ է, բայց չմոռանանք, որ մենք նաեւ միլիարդաւոր դոլարների հասնող զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Դրա վերականգնումը հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջելու։

Ինչ մնում է Հայաստանին, ապա այն խիստ պայմանականօրէն կարելի է անկախ պետութիւն անւանել, քանզի մեր անվտանգութիւնն ապահովւում է բացառապէս Պուտինի միջոցով։ Թուրքիան մարշ-բրասոկով չի մտնում Հայաստան, իսկ Ադրբեջանը չմտաւ Ստեփանակերտ ի հեճուկս Փաշինեանի բռնած գծի ու ի հաշիւ ռուսական գործօնի։

2020-ին մենք կորցրինք հազարաւոր տղաների, որոնց թիւը մեզ չեն ասում։ Չեն ասում գերիների, անհետ կորածների, վիրաւորների, հաշմանդամների թւերը։ Կրկին խաբում են, կեղծում ու թաքցնում։ Ինչպէս որ 2018-ի մայիսի 8-ից սկսած։ Ինչպէս որ պատերազմի 44 օրերին։

Սուտը, կապիտուլեացիան, անկումը շարունակւելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետի աթոռին է։ Ինքը աղբիւրի վրայ նստած հրէշն է, որը ցամաքեցնելու է մեր երկիրը։

Նիկոլը հասկանում է, որ իր ընդդիմութիւնը կուսակցութիւնները չեն, առանձին խմբերը չեն։ Իր ընդդիմութիւնը Հայաստանի Հանրապետութիւնն է։ Ինքը պայքարում է ՀՀ-ի դէմ, քանզի վերջինս իրենից հաշիւ է պահանջելու արածների ու չարածների համար։ Նիկոլն ուզում է հաշիւ պահանջողին վերացնել, որ իր հաշիւներին ոչինչ չսպառնայ, որ հայ ժողովուրդը հաւէրժ մնայ չարաբաստիկ 2020-ում։

2021 մտնելու անհրաժեշտ նւազագոյն պայմանը, հետեւաբար, նոր իշխանութեան ձեւաւորումն է՝ առանց Նիկոլ Հայաստանը։ Նոր տարին միայն այդ դէպքում կը գայ»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։