Հա

Քաղաքական

03/01/2021 - 08:10

«Ժողովուրդ ջան, ամէն ինչ պրծաւ, եկան ադրբեջանցիք, մինչեւ ամսի 5-ը վերջնական ժամանակը տւեցին»․ Շուռնուխի համայնքապետ

Սիւնիքի մարզի Շուռնուխ համայնքն յանձնւել է Ադրբեջանի վերահսկողութեանը:

«alikonline.ir» - Սիւնիքի մարզի Շուռնուխ համայնքն յանձնւել է Ադրբեջանի վերահսկողութեանը:

Շուռնուխ համայնքի ղեկավար Յակոբ Արշակեանը ֆէյսբուքեան ուղիղ եթերի ժամանակ ասել է.

«Ժողովուրդ ջան, ամէն ինչ պրծաւ, եկան ադրբեջանցիք, էլ բան չկայ անելու: Մինչեւ ամսի 5-ը վերջնական ժամանակը տւեցին, իրանք արդէն պոստերը դրել են: Ամսի 5-ի առաւօտը ստեղ ոչ մէկ չպիտի մնայ՝ անասուն անցաւ իրանցն ա, մարդ անցաւ իրանցն ա»:

Միեւնոյն ժամանակ, Սիւնիքի մարզպետ Մելիքսէթ Պօղոսեանը եւս հաստատել է Շուռնուխը Ադրբեջանին յանձնելու փաստը՝ նշելով, որ Գորիս-Կապան աւտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատւածում, որը գտնւում է վիճելի տարածքում, շարունակւում են երկու կողմերի սահմանապահ զօրքերի տեղակայման աշխատանքները:

«Յարգելի՛ սիւնեցիներ

Գորիս-Կապան աւտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատւածում, որը գտնւում է վիճելի տարածքում, շարունակւում են երկու կողմերի սահմանապահ զօրքերի տեղակայման աշխատանքները։ Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զօրքերն այս ընթացքում տեղակայւում են նաեւ շփման գծի Շուռնուխ բնակավայրին յարող տարածքում։

Տեղի բնակչութեանը կոչ ենք անում չտրւել որեւէ սադրանքի՝ հնարաւոր լարւածութիւնից խուսափելու համար:

ՀՀ զինւած ուժերն ու հայ եւ ռուս սահամանապահ զօրքերը լիովին տիրապետում են իրավիճակին:

ՀՀ ՍԻՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԷԹ ՊՕՂՈՍԵԱՆ»,- ֆէյսբուքի իր էջում գրել է մարզպետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։