Հա

Քաղաքական

03/01/2021 - 10:00

2021`պարտութիւնը շարունակւում է

Բա հիմա ի՞նչ է լինելու, երբ փաստ է, որ պարտութեան այս սիմւոլը մեզ հետ եկել է 2021 թւական: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մէջ ու հրաժարական չտւեց` խորտակելով ապագայի հետ կապւած բոլոր յոյսերը: Մենք ինչքան էլ գեղեցիկ խօսքեր ասենք միմեանց, ինչքան էլ ոգեւորենք իրար, թէ հայ ազգն այսպիսին ու այսպիսին է, միեւնոյն է, այս կարգի ջախջախիչ պարտութիւնից յետոյ երկար, շատ երկար ոտքի կանգնել չենք կարող, եթէ անգամ «Լուսաւոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» քաղաքական ամուսնութիւնից որեւէ բան ծնւի, ասենք` յետպատերազմական իրավիճակի անցումային վարչապետ:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Բա հիմա ի՞նչ է լինելու, երբ փաստ է, որ պարտութեան այս սիմւոլը մեզ հետ եկել է 2021 թւական: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մէջ ու հրաժարական չտւեց` խորտակելով ապագայի հետ կապւած բոլոր յոյսերը: Մենք ինչքան էլ գեղեցիկ խօսքեր ասենք միմեանց, ինչքան էլ ոգեւորենք իրար, թէ հայ ազգն այսպիսին ու այսպիսին է, միեւնոյն է, այս կարգի ջախջախիչ պարտութիւնից յետոյ երկար, շատ երկար ոտքի կանգնել չենք կարող, եթէ անգամ «Լուսաւոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» քաղաքական ամուսնութիւնից որեւէ բան ծնւի, ասենք` յետպատերազմական իրավիճակի անցումային վարչապետ:

Բանն այն է, որ «Լուսաւոր Հայաստանի» վարչապետացուն ոչ միայն մտադիր չէ կարճ ժամկէտներում արտահերթ ընտրութիւններ նշանակել, այլեւ ուզում է ինքը կազմակերպել եւ անձամբ մասնակցել այդ ընտրութիւններին: Էդմոն Մարուքեանն այնպէս է փեշերը փռում արտախորհրդարանական ընդդիմութիւնից քշւած իմքայլականների վրայ, ասես, որ ձւերը եկան, իր լուսաւոր գանգատուփին չեն կպչելու: Այս տեսանկիւնից «կլասիկ» քաղգործիչը սխալ տակտիկա է բանեցնում, իսկ այն, որ նա ուզում է վարչապետի պաշտօնում գնալ ընտրութիւնների, շատ ծիծաղելի ցանկութիւն է, եթէ համեմատենք մնացեալ ընդդիմութեան առաջարկի հետ:

Յիշեցնենք, որ Վազգէն Մանուկեանը յայտարարել էր, որ անցումային փուլի վարչապետ դառնալուց յետոյ ոչ ինքը եւ ոչ էլ իր գլխաւորած քաղաքական ուժը արտահերթ ընտրութիւնների չի մասնակցելու եւ հանդէս է գալու այսպէս ասած` արբիտրի դերում:

Խօսքը մեր մէջ` իշխող քայլիստներն էլ չեն շտապում Էդմոն Մարուքեանի «հովանու» տակ մտնել եւ շարունակում են փրկութեան ուղիներ որոնել: Չի բացառւում, իհարկէ, որ նրանցից ոմանք, այնուամենայնիւ, անկախ պատգամաւորի կարգավիճակով (Մարուքեանին խիստ հոգեհարազատ կարգավիճակ) «Լուսաւոր Հայաստանի» գիրկն ընկնել, բայց իրերի տեղափոխութիւնից, ինչպէս գիտենք, որակը չի փոխւում եւ չի բացառւում, որ մենք աւելի շուտ «Լուսաւոր Հայաստանը» կորցնենք, քան ազատւենք «Իմ քայլից»:

Պարոնայք լուսաւորչականներ, մրից դուրս գալու եւ մրջուրն ընկնելու ոչ ցանկութիւն ունենք, ոչ էլ մանաւանդ իրաւունք: Մեռանք ասելով, որ երկիր ենք կորցնում, պետականութիւնն ենք վարի տալիս, մեր տանը դառնում ենք տնւոր` ամէն պահի այս վերջին հողակտորից զրկւելու սպառնալիքի տակ: Ելաք, թռաք Սիւնիք, որ ի՞նչ անէք: Արի՞ք մի բան, թէ՞ միայն նկարւեցիք ադրբեջանցիների տեղադրած ճանապարհային ցուցանակների տակ ու յետ եկաք Երեւան` ձեր տաքուկ անկիւններում Ամանոր նշելու: Գերիների եւ անհետ կորածների հարց լուծեցի՞ք, հայ-ադրբեջանական սահմանին կանգնած ռուսների հետ շփւեցի՞ք, չվիճեցի՞ք, թէ ինչո՞ւ են այնքան վատ պաշտպանում մեր սահմանները, որ բանաւոր պայմանաւորվւածութեան արդիւնքում թուրքն ամէն օր ՀՀ նորանոր տարածքներ է վերցնում: Այո, վերցնում, կարծես անտէր մնացած մի բան են մեր բնակավայրերն ու հողատարածքները: Պարոն Մարուքեան, էն օրն ասում էիք` վարչապետի աթոռին նստած «օքմինը» կարըմ չի Սիւնիք գնայ, բայց մենք կարըմ ենք… Բա ինչո՞ւ նրա հետ չգնացիք, այլ շրջանցեցիք սիւնեցիների պիկետները: Վախեցաք սիւնեցիների զայրոյթից ձեզ էլ հասնի, հա՞, վարչապետի վրայ նետւելիք ձւերը ձեր գլխին էլ ջարդւեն, հա՞: Իսկ հասկացա՞ք, որ ձեր վարքով ընդամենը երկարացրիք այս ապիկար իշխանութեան անիմաստ գոյութիւնը: Թէ բա` մենք մեր թեկնածուն ունենք:

Չէ հա… Հլա ձեր լուսաւոր թիմից մի հմուտ կառավարչի անուն տուր: Մէկդ մէկիցդ «կլասիկ» էք, խօսելու, շաղակրատելու վարպետ: Մի հատ արած գործ կոխէք աչքս` ասեմ` կեցցէք: Սորոսի հե՞տ ոնց էք, ԼԳԲՏ-ի, ստամբուլեան կոնւենցիայի եւ միւս բաների, որ մեր տունը քանդեցին հիմնահատակ:

Ի դէպ, պարոն Մարուքեան, ձեր քաղաքական բոլոր յաջողութիւններն ու անյաջողութիւնները պայմանաւորւած են հէնց այն քաղաքական ուժի հետ, որի գրպանում դուք ընդդիմադիր էք աշխատում ընդամենը: Եւ դա չի՞, արդեօք, պատճառը, որ այսօր փորձում եք վարձահատոյց լինել այդ քաղաքական ուժին: Ինչո՞ւ բացայայտ չէք պաշտպանում քայլիստներին, որ մարդիկ, ի վերջոյ, հասկանան, թէ ի՞նչ խաղ էք խաղում այս անգամ: Չէ՞ք կրկնում, արդեօք, Սահմանադրական դատարանի հետ կապւած խուսանաւումները… Բա դատի տւէք իշխաութեանը` թիւ մէկ պատասխանատուին ու թիւ մէկ մեղաւորին:

Փաստեր չկա՞ն, թէ՞ դուք էլ էք մտածել, որ «յաղդում ենք», որ Շուշիին ադրբեջանցիներն են Իսկանդերով խփել, որ Արցախի եւ Ստեփանակերտի օդը իրեն-իրեն է բացւել, որ պատահաբար են պատերազմի առաջին օրերին հէնց կամաւորները յայտնւել կրակի տակ ու կոտորւել, որ մոռացութեան արդիւնքում են շատ գեներալներ ու զօրահրամանատարներ մեկուսացւել մարտական գործողութիւններից: Ո՞ր մէկն ասեմ, ախր, երբեւէ բարձրաձայնե՞լ էք այս ամէնի մասին եւ կամ` յայտնի տիկնոջ հաւին քշա ասած կա՞ք: Դէ դուք կոշտ մեթոդների կողմնակից չէք եւ սիրում էք գիտութիւնով քաղաքականութիւն չալել: Եւ այնքան չալեցիք, որ էս թաւշեայ կինոյի սիրուն տղեն մեզ հետ եկաւ 2021 թւական ու դեռ ուղերձներ է յղում որպէս երկրի վարչապետ: Ասենք` ի՞նչ է եղել, որ, էլի մի 10 օր կը ձգէք, էլի մի քանի բնակավայր ու խոտհարք կը տաք թուրքերին, գերիների թիւն էլի մի քանի տասնեակով կաւելանան յետ կորածներին չէք փնտրի… Մարդիկ` դարդի մէջ, շատերն էլ խմած` ո՞վ է հաշիւ պահանջելու: Եւ այս ամէնը թողած` քաղաքական առեւտրի մէջ էք մտել քայլիստների հետ, թէ ոնց անենք, որ իշխանութիւնը պահենք:

Յ.Գ. Ահա, խնդրեմ, 2021 թւականս մունդռւեց առաջին օրով: Էն մէկից չպրծած` հիմա էլ էս մէկը: Մարդ արդէն մտածում է, որ ոչ թէ ախմախ իշխանութեան հետ գործ ունի, այլ բազմագլուխ հիդրայի, որի գլուխները, ամէն անգամ, երբ ուզում ես կտրել, աճում են ամենաանսպասելի տեղերից… Հաւատացէք, շատ զզւելի զգացում է առաջանում դրանից: Ի՞նչ ասեմ, Հայաստանում իշխանափոխութիւնները միշտ էլ վերածւել են Աբովեանի ասած` էշի հարսանիքի: Ինչո՞ւ պէտք է այս մէկը նորմալ լինի:

 

Hraparak.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։