Հա

Քաղաքական

03/01/2021 - 11:35

«Շարունակում եմ պնդել, որ մենք մօտ ապագայում, հնարաւոր է՝ 2021-ի առաջին կէսին, յայտնւելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում». Նայիրի Յոխիկեան

Շարունակում եմ պնդել, որ Իրանի դէմ լինելու է ռազմական ագրեսիա, եւ դա կիրականացւի Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռամբ՝ Արցախի գրաւեալ տարածքից' Ջրականից (Ջաբրայիլ):

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Շարունակում եմ պնդել, որ մենք մօտ ապագայում, հնարաւոր է՝ 2021-ի առաջին կէսին, յայտնւելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում։

Շարունակում եմ պնդել, որ Իրանի դէմ լինելու է ռազմական ագրեսիա, եւ դա կիրականացւի Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռամբ՝ Արցախի գրաւեալ տարածքից՝ Ջրականից (Ջաբրայիլ):

Փուրիա Հոսէյնին մէջբերում է Իրանի յեղափոխութեան Պահապանների Կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադէի խօսքերը. «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթէ պատերազմ սկսւի, մեզ համար ԱՄՆ-ի բազան ոչնչով չի տարբերւի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»:

Կարեւոր է իմանալ, որ ամերիկեան ռազմաբազաներ կան Թուրքիայի տարածքում, իսկ Ադրբեջանը իր տարածքը տրամադրել է Իսրայէլին՝ ռազմաաւիացիոն թռիչքների համար։

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը (նաեւ Արցախը) օր առաջ պէտք է մոբիլիզացւեն եւ պատրաստւեն նոր, աւելի մեծ պատերազմի, որի ժամանակ մեր երկիր կը ներթափանցեն ահաբեկիչները, ադրբեջանական զօրքը կը փորձի իր համար բուֆերային գօտու անւան տակ գրաւել Սիւնիքի մարզը։

Մեզ համար վտանգի հետ ստեղծւելու է հնարաւորութիւն՝ շտկելու 2020-ի կորուստները։ Բայց դրա համար միաւորւել եւ զինւել է պէտք։

Յարգելի քաղաքական գործիչներ եւ պետական պաշտօնեաներ, զգաստացէք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։