Հա

Քաղաքական

03/01/2021 - 13:20

Արթուր Ղազինեան. «Եթէ գողը տանից չլինէր...»

«Մէկ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Եթէ գողը տանից չլինէր...

20-րդ դարի սկզբին մենք բնակչութիւն էինք օսմանեան կայրութեան մէջ եւ չունէինք Հայրենիք, պետութիւն, պետականութիւն: Մեզ ջլատելով, մասնատելով ու պառակտելով ցեղասպանեցին, սարքելով գաղթական ու սփռելով աշխարհով մէկ:

Յետոյ մենք ունեցանք Հայրենիք, մի փոքր հողակտոր, շունչ քաշեցինք պատերազմներից, ապրեցինք մեր ոսկէ դարը, կառուցեցինք, արարեցինք, կրթւեցինք ու 80-ականների վերջում դարձանք ԱԶԳ՝ Հայրենիքը պետութիւն դարձնելու երազանքով ու համազգային ձգտումով:

Պետութեանն ու ԱԶԳԻՆ պէտք էր յաղթանակ, որպէսզի կայանար պետականութիւնն ու քաղաքական ԱԶԳԸ, եւ մենք կերտեցինք այդ յաղթանակը, վերջին մի քանի հարիւրամեակների ՅԱՂԹԱՆԱԿԸ: Ստորացրեցինք ու նւաստացրեցինք թշնամուն՝ հաստատելով այս տարածաշրջանում Հայկական պետականութեան որոշիչ գործօնը եւ ստիպեցինք աշխարհի հզօրներին հաշւի նստել մեր եւ մեր շահի հետ:

Սակայն Յաղթանակն ու պետութեան գոյութիւնը բթացրեցին մեր զգօնութիւնը, շեղեցին մեր ճանապարհից, օտարները դարձան իւրային ու օձի նման մտան մեր ուղեղն ու հոգին՝ թշնամացնելով մեզ մեր իսկ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ հետ, ստիպելով մեզ ատել մեր Հերոսներին, անիծել ու ատել անցեալը, ուրանալ ու մոռանալ մեր պատմութիւնը:

Թշնամին չէր հաշտւել իր պարտութեան հետ, լիզում էր իր վէրքերն ու հետեւում մեզ՝ փնտրելով մեզ պառակտելու ու իրար հետ թշնամացնելու առիթներ ու հնարաւորութիւններ:

Ու գտաւ...

Փողով հոգին ու մարմինը սատանային վաճառած իր գործակալներին մեզ ղեկավար կարգեց ու սկսեց Հայկական պետականութեան հետեւողական կազմաքանդումը: Մեզ ստիպեցին ատել իրար, թշնամիներ փնտրել մեր ընտանիքում ու ընկերների մէջ:

Ու թշնամին հարւածեց, շատ ցաւոտ ու իր համար ճիշտ ժամանակին, երբ մենք այլեւս դադարել էինք ԱԶԳ լինելուց, կորցրել էինք ապագայի բոլոր ուղենիշները, մոլորվել ու վերածւել էինք անգիտակից ամբոխի եւ պատրաստ էինք միմեանց հանդէպ կուտակած նախանձով ու յանուն մի կտոր հացի հայհոյել, անիծել, բզկտել միմեանց, իրար կոկորդ կրծել:

Մեզանից գողացան մեր Յաղթանակը, մեր տօները, հպարտութիւնն ու հերոսական պատմութիւնը...

Ազգին ծնկի բերեցին ներսից, բայց ԱԶԳԸ չընկաւ, շատ շուտով ԱԶԳԸ կը յաղթի անգիտակից ամբոխի վերածւած ժողովրդին ու Հայկական պետականութիւնը փիւնիկի նման կը յառնի մոխրից՝ իր իշխանութիւնն ու ազդեցութիւնը տարածելով ամբողջ տարածաշրջանի վրայ:

#դիմադրութիւն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։