Հա

Քաղաքական

03/01/2021 - 13:25

«Պէտք է վառոդը չոր պահենք, դուրս գանք պարտւողի կեցւածքից, պատերազմի վտանգը միշտ էլ առկայ է». Սէյրան Օհանեան

Ճակատագրի բերումով մենք պարտաւոր ենք մշտապւս վառոդը չոր պահել եւ ինքնապաշտպանութեան մեր ունակութիւնները մշտապէս կատարելագործել։ Հաշւի անելով, թէ ինչ հարեւաններ ունենք՝ պատերազմի վտանգը միշտ էլ առկայ է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը: Ըստ նրա՝ պէտք է դուրս գանք պարտւողական հոգեվիճակից եւ հասկանանք, որ գրագէտ, կազմակերպւած քայլերի դէպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թէ՛ ՀՀ-ի եւ թէ՛ Արցախի անվտանգութիւնը:

«alikonline.ir» - Ճակատագրի բերումով մենք պարտաւոր ենք մշտապւս վառոդը չոր պահել եւ ինքնապաշտպանութեան մեր ունակութիւնները մշտապէս կատարելագործել։ Հաշւի անելով, թէ ինչ հարեւաններ ունենք՝ պատերազմի վտանգը միշտ էլ առկայ է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը: Ըստ նրա՝ պէտք է դուրս գանք պարտւողական հոգեվիճակից եւ հասկանանք, որ գրագէտ, կազմակերպւած քայլերի դէպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թէ՛ ՀՀ-ի եւ թէ՛ Արցախի անվտանգութիւնը:

«Տարիներ ի վեր բանակը նախապատրաստել ենք, զարգացրել ենք, եթէ ինչ-որ տեղ սպառազինութեան տեսակը պակաս է եղել, այնուամենայնիւ, մեր զօրքն իր հրամանատարների եւ զինւորների մարտունակութեամբ կարողացել է պայքարել, կռւել, խնդիրը այստեղ ռազմաքաղաքական իրադրութեան ոչ ճիշտ վերլուծութիւնն է, զօրքերի ոչ ճիշտ խմբաւորումները, ձեւաւորումներն այն դէպքում, երբ որ ճեղքւածք է առաջացել: Հակառակորդները մեր պատմութեան ընթացքում միշտ էլ շատ են եղել, բայց մարտնչել եւ պայքարել ենք, ես ուզում եմ եւս մէկ անգամ կրկնել, որ այս պատերազմում մենք կարող էինք յաղթել, եթէ ոչ յաղթել, ապա մնալ մեր դիրքերում, եթէ նոյնիսկ 1-2 ուղղութեամբ հակառակորդը մխրճւել է, մենք պարտաւոր էինք եւ կարող էինք իրենց կանգնեցնել գոնէ լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի, Ջաբրայիլի շրջանում»,- ասաց նա:

Գեներալ-գնդապետը նաեւ վստահեցրեց, որ դաւաճանական հենք մարտավարական եւ օպերատիւ մարտավարական օղակում չի նկատել, ինչ վերաբերում է իշխանութիւնների հնարաւոր դաւաճանութեանը, ապա առաջին հերթին պէտք է ժողովուրդը գնահատական տայ:

««Ժողովրդին են չէ՞ ասել, որ առանց ձեզ հետ խօսելու, առանց ձեր առաջ հաշւետւութեան մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու, երկրորդը՝ թող Ազգային ժողովն ու պետական կառոյցները որոշեն՝ իրաւունք ունի՞ որեւէ անհատ՝ առանց Սահմանադրութեան, ԱԺ-ում առանց քննարկումների փաստաթուղթ ստորագրել: Եւ երրորդը՝ դրա համար գոյութիւն ունեն իրաւական մարմիններ, որոնք կարող են այդ ամենը տեղափոխել իրաւական հարթութիւն եւ այնտեղ մինչեւ վերջ քննեն, ճշտեն դաւաճանութիւն եղել է, թէ ոչ»,- ասաց նա:

Գեներալ-գնդապետը կարեւոր համարեց, որ արագ կարողանանք յաղթահարել ստեղծւած իրավիճակը:

«Մենք պէտք է հասկանանք, որ բարդ ռազմաքաղաքական եւ հոգեբանական իրավիճակում ենք յայտնւել,իրավիճակից դուրս գալու համար համապատասխան համակարգային քայլեր են անհրաժեշտ թէ՛ երկրի ներսում՝ ազգային երաշխիքների եւ թէ՛ միջազգային երաշխիքների ընդլայնման համար: Այդ ամենը պէտք է իրականացնի երկրի ղեկավարութիւնը։ Մեզ այս պահին անհրաժեշտ է այնպիսի ղեկավարութիւն, ովքեր բացառիկ պրոֆեսիոնալ՝ ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական հմտութիւնների եւ գիտելիքների տեր պիտի լինեն, նաեւ այդ պարտւողական հոգեբանութիւնից դուրս իշխանութիւն: Այսինքն` ես անցումային կառավարութեան ձեւաւորման կողմնակից եմ: Այս ամենը պէտք է հասկանան նաեւ օրւայ իշխանութիւնները, եթէ իրենք իրենց աթոռի համար չեն մտածում, պաշտօնի համար չեն մտածում, ապա իրենք պէտք է հասկանան, որ ժողովրդին պարտւողական հոգեբանութիւնից դուրս հանելու ճանապարհը նոր պրոֆեսիոնալ իշխանութիւններն են»,- մանրամասնեց գեներալ-գնդապետը:

Սէյրան Օհանեանի խօսքով՝ այս իշխանութիւններն ի վիճակի չեն համակարգային, փաթեթային լուծումների գնալ:

«Երկրորդ հերթին մեր քայլերը պէտք է ուղղւած լինեն հոգեբանական այս վիճակից դուրս գալուն: Այսինքն` լուծել սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տուն-տեղը Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Միւսը գերութեան մէջ գտնւող մեր զինծառայողների խնդիրներին լուծումն է եւ շուտափոյթ իրենց վերադարձի ապահովումը: Ընդ որում՝ այդ ուղղութեամբ ազատ կարող է բանակցել ոչ թէ պարտւած իշխանութիւնը, որը նաեւ հոգեբանական խնդիր ունի ազատ, այլ համարձակ այդ ուղղութեամբ կարող են բանակցել նոր իշխանութիւնները, ովքեր պարտւողական կաղապարից դուրս կը գտնւեն: Միւս առաջնային հարցը մեր անհետ կորած զինծառայողներին վերաբերող խնդիրն է, յուսանք՝ մի օր շատ-շատերին վերադարձած կը տեսնենք։ Հասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր, երեւի թէ, զոհւած կը լինեն: Առաջանային է նաեւ զոհւած, վիրաւորւած զինծառայողների, կամաւորների խնդիրների լուծումը»,- ասաց նա:

Սէյրան Օհանեանի կարծիքով՝ պետութիւնը պէտք է վերադառնայ բնականոն գործընթացներին: Ըստ նրա՝ առաջընթացի համար անհրաժեշտ է ճշգրիտ եւ պլանաւորւած տնտեսական քաղաքականութիւն:

«Յաջորդ փաթեթն անվտանգութեանն է վերաբերում, բանակին, սահմանային ծառայութեանը: Չնայած նրան, որ մենք պարտութիւն ենք կրել, ոչ թէ բանակն է պարտւել, այլ պետութիւնը, իշխանութիւնը: Այստեղ իրավիճակից արագ դուրս գալու ամենապատրաստւած կառոյցը բանակն է, բանակում կայ կազմակերպւած ուղղահայեաց ենթարկւածութեան կարգապահ աշխատանք: Դրան զուգահեռ պէտք է աշխատանք միջազգային ասպարեզում՝ մեր դէմքը բարձրացնելու համար: Վերջին ժամանակահատւածում փորձը ցոյց է տւել, որ նաեւ միջազգային յարաբերութիւններում սահմանային խնդիրների ճշտման, Արցախի ապագայի հարցը լուծելու համար որոշակի անորոշութիւն կայ: Մեզ համարձակ դիւանագէտներ են պէտք բանակցային գործընթացը շարունակելու համար: Արցախի հարցը պէտք է վերադարձնել Մինսկի խմբի համանախագահութեան տիրոյթ, եւ ամենակարեւորը՝ ռազմաքաղաքական, տարածաշրջանային այս իրավիճակում մեզ պէտք է արագ բարձրացնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի եւ նաեւ մեր հարեւանների հետ յարաբերութիւնները»,- ասաց նա:

 

Հեղինակ՝ Անի Գէորգեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։