Հա

Քաղաքական

03/01/2021 - 13:30

«Որեւէ մէկը չի կարող բացառել, որ բաքւի բռնապետը ապագայում չի գնայ սադրանքների ռուս խաղաղապահների դէմ». Վարդան Օսկանեան

Հայաստանի ներկայ իշխանութեան վարած տգէտ եւ ապաշնորհ քաղաքականութեամբ մեր պետութեան սուբիեկտայնութեան գրեթէ զրոյացման հետեւանքով այսօր մեզանում կարծիք կայ, թէ մեր երկիրը բաժանւել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչն, ըստ իս, իրականութեանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանը եւ Արցախի մեզ մնացած հատւածն ամբողջութեամբ բաժին են հասել Ռուսաստանին։

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ին եւ դրան յաջորդած թոհուբոհում գրեթէ մոռացւեց մի կարեւոր իրադարձութիւն՝ Հայաստանի օդում ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջեւանի տարածքից։ Այս մասին ֆէյսբուքեան գրառում է արել իրանագէտ, «Հայրենիք» կուսակցութեան հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանեանը։

«Կարծում եմ՝ միամտութիւն կը լինի ենթադրել, թէ դա արւեց անզգուշութեան կամ սխալի հետեւանքով եւ առանց թուրքական ներգրաււածութեան, միայն ադրբեջանական բաշիբոզուկների ջանքերով։

Սադրանքի նպատակն, ըստ իս, մէկն էր՝ խաթարել ռուս խաղաղապահների տեղակայումը, որը չյաջողւեց թուրք-ադրբեջանական կողմին ռուսական, ամենայն հաւանականութեամբ, չհանրայնացւած կոշտ զգուշացումից, իսկ միգուցէ նաեւ սպառնալիքից յետոյ։

Հայաստանի ներկայ իշխանութեան վարած տգէտ եւ ապաշնորհ քաղաքականութեամբ մեր պետութեան սուբիեկտայնութեան գրեթէ զրոյացման հետեւանքով այսօր մեզանում կարծիք կայ, թէ մեր երկիրը բաժանւել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչն, ըստ իս, իրականութեանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանը եւ Արցախի մեզ մնացած հատւածն ամբողջութեամբ բաժին են հասել Ռուսաստանին։

Մինչդեռ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բաժանման հիմնախնդիրը, որքան էլ առաջին հայեացքից պարադոքսալ թւայ, վերաբերում է հէնց Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորմանը։ Իսկ այդ բաժանումը ոչ միայն չի աւարտւել, այլ դեռ նոր է միայն սկսւել՝ այն էլ կողմերի՝ Ադրբեջանին ամբողջապէս տիրանալու հեռագնայ մտայնութեամբ։

Հաշւի առնելով սա, որեւէ մէկը չի կարող բացառել, որ Բաքւի բռնապետը, բուժելով իր վէրքերը եւ ստանալով երաշխիքներ ու աջակցութիւն Թուրքիայից, ապագայում չի գնայ սադրանքների ռուս խաղաղապահների դէմ։ Իսկ այդ պարագայում կարող է բացւել նաեւ մեր ռեւանշի, որը ես այսուհետ անւանելու եմ հայկական վերանւաճում, իրական հնարաւորութիւն, եւ որին պէտք է պատրաստւել հէնց այս պահից՝ չխնայելով որեւէ ջանք ու եռանդ»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։