Print this page
04/01/2021 - 11:30

«Շուռնուխից յետոյ Արարատի մարզի Տիգրանաշէն գիւղն է թշնամուն յանձնելու». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանն ահազանգում է՝ «դաւաճան Նիկոլը» զօրք է դուրս բերում Արցախից։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանն ահազանգում է՝ «դաւաճան Նիկոլը» զօրք է դուրս բերում Արցախից։

«Մինչ մենք քննարկում ենք, թէ ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, դաւաճան Նիկոլը զօրք է դուրս բերում Արցախից։ Հերթափոխի անւան տակ տղերքին ՀՀ են բերում, յետոյ էլ յայտարարում, թէ ադրբեջանցիները թոյլ չեն տալիս, որպէսզի զինւորները յետ վերադառնան իրենց ծառայութեան վայր։ Եւ դա անընդհատ է կրկնւում։

Ես պէտք է անկեղծ ասեմ՝ ինձ ապշեցնում է Հայրենիքի հանդէպ մեր ժողովրդի այս աստիճան անտարբերութիւնը։ Ժողովրդի լայն զանգւածները դեռ մի կողմ դնենք՝ բա մտաւորականութիւ՞նը։ Բա քաղաքական, ռազմական, հոգեւոր վերնախա՞ւը։ Ո՞նց էլի, ո՞նց է կարողանում մի ստոր դաւաճանն այսպէս խաբել ողջ ազգին։

Ուրեմն ասեմ, իմացէք՝ Շուռնուխից յետոյ Արարատի մարզի Տիգրանաշէն (Քեարքի) գիւղն է թշնամուն յանձնելու։ Միայն չհարցնէք, թէ որտեղից իմացայ։ Պատասխանը կայ համացանցում, մտէք եւ կարդացէք Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային ծառայութեան (ФСБ) դեռեւս մէկուկէս ամիս առաջ հրապարակած հաղորդագրութիւնը, որտեղ սեւով սպիտակի վրայ գրւած է, որ Երասխից բացի նաեւ Պարոյր Սեւակ գիւղում են անցակէտ տեղադրելու։ Յետոյ քարտէզի վրայ գտէք Պարոյր Սեւակ գիւղն ու ամէն ինչ պարզ կը դառնայ։ Շարունակութիւնն էլ ասե՞մ…

Հիմա խնդրում եմ դուք ինձ բացատրէք՝ ինչո՞ւ ենք մենք այդքան ծանր տանում Շուռնուխի յանձնումը, բայց չենք նկատում ճիշտ նոյն պահին Արցախից մնացած վերջին բեկորների փաստացի կորուստը։ Որովհետեւ Շուռնուխը ՀՀ տարածքո՞ւմ է։ Լո՞ւրջ։ Մինչեւ հիմա Հայաստան ու Արցա՞խ ենք անում։ Դէ ի՞նչ ասեմ, ուրեմն եկէք պատրաստւենք Տիգրանաշէնի դէպքերին...»,- ֆէյսբուքյան իր էջում գրել է քաղաքագէտը։ 

Յարակից լուրեր