Print this page
04/01/2021 - 13:20

«ԱԱԾ տնօրէն Արմէն Աբազեանին գաղտնի ուղարկում են Բաքու` Փաշինեան-Ալիեւ յունւարի 11-ի հանդիպմանն ընդառաջ». Միքայէլ Մինասեան

Մոսկւայում ԱԱԾ տնօրէնն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից եւ ադրբեջանական կողմի հետ նիկոլական իշխանութեան մի շարք այլ կասկածելի շփումներից յետոյ, յունւարի 11-ին նախապատրաստւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումից առաջ Արմէն Աբազեանին, խիստ գաղտնիութեան մթնոլորտում, ուղարկում են Բաքու:

«alikonline.ir» - Մոսկւայում ԱԱԾ տնօրէնն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից եւ ադրբեջանական կողմի հետ նիկոլական իշխանութեան մի շարք այլ կասկածելի շփումներից յետոյ, յունւարի 11-ին նախապատրաստւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումից առաջ Արմէն Աբազեանին, խիստ գաղտնիութեան մթնոլորտում, ուղարկում են Բաքու: Նրա առջեւ խնդիր է դրւած՝ ձեւակերպել եւ գրաւոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդէն արւել են բանաւոր պայմանաւորւածութիւնների հիման վրայ, ինչպէս նաեւ պարտաւորութիւններ ստանձնել յաջորդների վերաբերեալ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը գրում է տելեգրամեան ալիքում:

«Յիշեցնում եմ բոլոր նիկոլականներին (այդ թւում նաեւ այդ տնօրէնին). ձեր իշխանութեան արդիւնքում մենք կորցրեցինք հայրենիքը: Ձեր արկածախնդրութեան արդիւնքում հազարաւոր հայրենասէրներ զոհւեցին, իսկ Բաքւում պահւում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում նոյնիսկ ձեր ստորագրած կապիտուլեացիայից 2 ամիս անց։

Այրւէք դժոխքում, կենդանիներ»,- գրել է նա:

Յարակից լուրեր