Print this page
05/01/2021 - 09:30

«Ադրբեջանը բաստուրմայի նման կտրում է Հայաստանը մեզնից, դա Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի անգործութեան հետեւանք է, նրանք հիմա Ալիեւի հարճի կարգավիճակում են». Հրանտ Բագրատեան

Եթէ Նիկոլ Փաշինեանից անգամ վարչապետի հոտ գար, նա պէտք է հասկանար, որ գիւղերը հէնց այնպէս չեն յանձնում, նստում, Ադրբեջանի հետ նախ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, դրանից յետոյ տարածքային յանձնումներ, եթէ պէտք է լինեն, ԱԺ-ն հաստատում է, դա մի պրոցես է, որ պէտք է տեւի ամիսներ, տարի՝ նախօրոք սահմանւած գրաֆիկով: Այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ նախկին վարչպետ Հրանտ Բագրատեանը:

«alikonline.ir» - Եթէ Նիկոլ Փաշինեանից անգամ վարչապետի հոտ գար, նա պէտք է հասկանար, որ գիւղերը հէնց այնպէս չեն յանձնում, նստում, Ադրբեջանի հետ նախ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, դրանից յետոյ տարածքային յանձնումներ, եթէ պէտք է լինեն, ԱԺ-ն հաստատում է, դա մի պրոցես է, որ պէտք է տեւի ամիսներ, տարի՝ նախօրոք սահմանւած գրաֆիկով: Այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսին յայտարարեց ՀՀ նախկին վարչպետ Հրանտ Բագրատեանը: Գրում է Tert.am-ը:

«Օրինակ՝ ինչ գործ ունի ադրբեջնիցն Շուռնուխում, ինչո՞ւ պէտք է հայ գիւղացին շփւի ադրբեջանցի զինւորի հետ, հայ զինւոր էլ չկայ,  քանի որ Նիկոլ Փաշինեանը չի կարող իր ֆունկցիան կատարել որպէս, վարչպետ, քանի որ երկրում նախագահ չկայ: Գիւմրի գնալու եւ Նոր տարին շքեղ անցկացնելու փոխարէն գնայիր Շուռնուխում անցկացնէիր Նոր տարին, ինքն է սահմանների պահապանը ըստ Սահամնադրութեան, ոչ թէ Նիկոլը»,- ասաց Բագրատեանը եւ յաւելեց. «Ադրբեջանցին հիմա Հայաստանը բաստուրմայի նման կտրում է մեզնից: Այսօր Արդբեջանցի մի քանի օր ժամանակ է տւել Քեարքին՝ Տիգրանաշէնը յանձնելու համար»:

Ըստ Բագրատեանի՝ դա տալուց յետոյ Սիւնիք էլ չենք կարող գնալ, Արարատի մարզով վերջանում է Հայաստանի Հանրապետութիւնը: Նա նշեց, որ ոչ ոք չի ասում, թէ այդտեղ ապրող հայերի համար Բաքւում մի թաղամաս առանձնացրէք, կամ չի ասում՝ եթէ դուք ուզում էք Քեարքին, տւէք մեզ հետ Արծւաշէնը՝ յարակից տարածքներով, 350-400 քմ է: Ըստ նրա՝ այստեղ գործ ունենք երկու մարդու անգործութեան հետ՝ Արմէն Սարգսեանի եւ Նիկոլ Փաշինեանի: «Ես իրենց նոյնիսկ դաւաճան չէի ասի, իրենք ո՞վ են, որ դաւաճանեն, իրենք հիմա Իլհամ Ալիեւի հարճի կարգավիճակում են»,- յայտարարեց նա:

ՀՀ նախկին վարչապետի խօսքով՝ ադրբեջանցին պահանջում է, որ ադրբեջանցիները վերադառնան, իսկ հայերի վերադարձ չի լինելու, որովհետեւ հայերն ապրում էին Բաքու եւ Գեանջա քաղաքներում, իրենք այնտեղ չեն վերդառնայ: «Քեարքին իրօք եղել է ադրբեջանցիներով բնակեցւած, հիմա յաջորդը լինելու է Մասիսը, յաջորդը Երեւանի «Կրիւոյ» թաղամասը, մինչդեռ մենք չենք ասելու Բաքւի հայաբնակ թաղամասը տւէք ՀՀ-ին, որովհետեւ ասող չկայ: Ասողը Նիկոլ Փաշինեանը պէտք է լինի, որն էլ կարծում է՝ ինքը պարտւել է ու էլի կը պարտւի, նա վախենում է, նա ֆիզիկական վախ ունի Ալիեւից: Այս ստրկական վախի պայմաններում տարածքներ ենք յանձնում: Մենք Քեարքին ոչ մի ձեւ չպէտք է յանձնենք, թոյլ չպէտք է տանք ոչ մի տարածքի յանձնում»,- շեշտեց Բագրատեանը:

Նա նշեց, որ հիմա ՀՀ սահման գոյութիւն չունի, ՀՀ սահմանն այն է այս պահին, ինչ որոշում են արդբեջանցիները: «Եթէ պատերազմ լինի ու ՀԱՊԿ-ը ցանկանայ օգնել, նրան պարզ չէ՝ այդ տարածքը ՀՀ-ում է, թէ՝ ոչ, որովհետեւ տարածքներ, գիւղեր կարելի է յանձնել, երբ թուղթ է ստորագրւած, գիծը ճանաչում է Արդբեջանը: Հիմա ինքը մտաւ Շուռնուխ, յաջորդն ասի՝ Դաւիթ Բէկն էլ եմ ուզում, մենք չենք կարող թուղթ ցոյց տալ, մենք չունենք հաստատւած սահման Ադրբեջանի հետ: Սա գալիս է Կառավարութեան եւ նախագահի անգործութիւնից: Այս երկու զիբիլը պէտք է հեռացւեն Հայաստանից: Քեարքիի դիմաց Բաքւի կենտրոնը պահանջէք իր եկեղեցիով, չի տալու Ադրբեջանը»,- ընդգծեց նա:

Հրանտ Բագրատեանը յաւելեց. «Ես ժողովրդին կոչ եմ անում՝ գնացէք Քեարքին մի տւէք, ինչ վերաբերում է Փաշինեանին ու Սարգսեան Արմէնին, ժողովրդական ցասումով իրենք պէտք է սրբւեն, պէտք է դատի ու դատաստանի առաջ կանգնեն»: 

Յարակից լուրեր