ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կարեւորում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը եւ դրա պահպանմանն ուղղւած միջոցառումների իրականացումը, մասնաւորապէս ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակումը:
«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կարեւորում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը եւ դրա պահպանմանն ուղղւած միջոցառումների իրականացումը, մասնաւորապէս ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակումը:
ՀՀ նախագահն իրաւասու մարմիններին կոչ է անում ինչպէս վերոնշեալ փաստաթղթով նշւած միջոցառումների իրականացման, այնպէս էլ բանաւոր պայմանաւորւածութիւնների ձեռք բերման դէպքում առաջնորդւել բացառապէս համազգային շահերով, ապահովել հանրութեան առաջ հաշւետւողականութիւն եւ անշեղօրէն պահպանել ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնսդրութեան պահանջները, միջազգային իրաւունքի նորմերը եւ սկզբունքները: