Արցախում է այցելել ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատւիրակութիւնը: Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել ԱՀ ԱԺ նախագահի, Ազգային Ժողովի խմբակցութիւնների հետ:
«alikonline.ir» - Արցախում է այցելել ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատւիրակութիւնը: Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել ԱՀ ԱԺ նախագահի, Ազգային Ժողովի խմբակցութիւնների հետ:
Յունւարի 8-ին «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Էդմոն Մարուքյեանը եւ Տարոն Սիմոնեանը հանդիպել են ԱՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաջորներ Վահրամ Բալայեանի եւ Դաւիթ Իշխանեանի հետ:
Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքեանը նշել է, որ Արցախ կատարած այցի նպատակը տեղում իրավիճակին ծանօթանալն ու իրենց օրակարգում այստեղ բարձրացջած հարցերը ներառելն է:
ՀՅԴ խմբակցութեան անդամները կարեւորել են ՀՀ եւ ԱՀ բնակչութեան անվտանգությեան ապահովումը, որն ուղղակիօրէն առնչւում է գործող իշխանութիւնների հեռացման հետ:
Բացի ՀՀ եւ ԱՀ բնակչութեան անվտանգութեան հարցերից, հանդիպման ընթացքում քննարկւել են ներքաղաքական զարգացումներին, յետագայ անելիքներին վերաբերող հարցեր: