Հա

Քաղաքական

09/01/2021 - 09:40

«Արարատ Միրզոյեանն աշխատում է հանգստացնել Փաշինեանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանութեան շեմին է». Արամ Գաբրիէլեանով

«Վերջին նորութիւնները` Փաշինեանի մասին։ Նրա շրջապատի աղբիւրները տեղեկացնում են, որ Նիկոլը կեցավայրում է` մեկուսացած իր պահակախմբի հետ։

«alikonline.ir» - Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ եւ հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Վերջին նորութիւնները` Փաշինեանի մասին։ Նրա շրջապատի աղբիւրները տեղեկացնում են, որ Նիկոլը կեցավայրում է` մեկուսացած իր պահակախմբի հետ։

Իր խմբակցութեան առաջնորդների հետ շփւում է միայն հեռախօսով։ Առհասարակ տրամադրութիւն չունի։

Ռուս բժիշկները արգելել են սպիրտային խմիչքներ օգտագործել։ Սարսափելի վախենում է Մոսկւա մեկնելուց։

Կատեգորիկ կերպով հրաժարւել է որոշ բաներից։ Չի ուզում հանդիպել ռուսահայ սփիւռքի ղեկավարների հետ։

Եռակողմ` Պուտին-Ալիեւ-Փաշինեան հանդիպումից յետոյ հրաժարւել է դուրս գալ ու շփւել լրագրողների հետ։

Ալիեւի հետ ընթրել համաձայնել է, բայց առանց լրագրողների ներկայութեան։

Նրա վստահելի լրագրողներին ասել են, որ Փաշինեանի հետ Մոսկւա չեն մեկնելու։

Արարատ Միրզոյեանը աշխատում է հանգստացնել Փաշինեանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանութեան շեմին է ու անընդհատ բողոքում է Արարատին, որ չի կարողանում քնել։ Ասում է, որ նախկինում խմում-քնում էր, իսկ հիմա չի կարելի։

Նոյնիսկ Արարատ Միրզոյեանին է վախենում ասել, թէ ինչ է ստորագրելու Մոսկւայում»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։