Հա

Քաղաքական

10/01/2021 - 08:10

«Նւաստացուցիչ յայտարարութիւնը ստորագրած անձին յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք հանդիպմանը մեր անունից որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազօրութիւն չենք տալիս». մի շարք գիտնականների յայտարարութիւնը

Որպէս ՀՀ քաղաքացիներ յայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտւողական ու նւաստատացուցիչ եռակողմ յայտարարութիւնը ստորագրած անձին ս.թ. յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու եւ ո´չ էլ առաւել եւս մեր անունից որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազօրութիւն չենք տալիս: Այս մասին ասւած է մի շարք գիտնականների կողմից հիմնւած «Մայիսի 9-ի յանձնախմբի» տարածած յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - Որպէս ՀՀ քաղաքացիներ յայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտւողական ու նւաստատացուցիչ եռակողմ յայտարարութիւնը ստորագրած անձին ս.թ. յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու եւ ո´չ էլ առաւել եւս մեր անունից որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազօրութիւն չենք տալիս: Այս մասին ասւած է մի շարք գիտնականների կողմից հիմնւած «Մայիսի 9-ի յանձնախմբի» տարածած յայտարարութեան մէջ:

Յայտարարութիւնն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախեան երրորդ պատերազմը ողջ հայութեանը կանգնեցրել է կենսական լրջագոյն սպառնալիքների ու մարտահրաւէրների առաջ: Դրանք դրսեւորւում են ոչ միայն մեր ազգային կեանքի կարւորագոյն ոլորտներում ապազգային երեւոյթների արմատաւորման, պարտութեան քարոզչութեան եւ մեր հասարակութեան ծայրաստիճան երկփեղկման ու բեւեռացման խորացման, այլեւ Արցախեան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, ՀՀ-ում ապաստանած արցախահայութեան նկատմամբ թշնամական տրամադրութեան ձեւաւորման եւ Հայաստանի անկախութեան ու պետականութեան ողնաշարի՝ Հայոց Բանակի դերի ու նշանակութեան վարկաբեկման միջոցներով: Ադրբեջանի ու Թուրքիայի՝ օր-օրի մեծացող սպառնալիքների պայմաններում ՀՀ իշխանութիւնները «բանաւոր խուստումներով» ապօրինաբար Ադրբեջանին են զիջում արդէն ՀՀ Սիւնիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի տարածքները:

Բացի այդ, լուրջ կասկածներ կան, որ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ, ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի անընդունելի յայտարարութեան, նախատեսւում է ստորագրել նոր փաստաթուղթ, որով ոչ միայն ամրագրւելու է «փոխըմբռնման» արդիւնքում Ադրբեջանին ՀՀ տարածքների յանձնումը, այլ նաեւ նոր «ցաւոտ» զիջումներ են կատարւելու Տաւուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի եւ Սիւնիքի մարզերից:

Սիրելի´ քոյրեր եւ եղբայրներ,

Վերլուծելով ներկայ իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում մէկընդմիշտ հրաժարւել մեզանում դարձեալ արմատաւորւող «արցախցի» եւ «հայաստանցի» արհեստական տարանջատումից, որը միտւած է բաժանելու մեզ եւ տանելու դէպի հետագայ պարտութիւններ: Նման բաժանումը ձեռնտու է միայն թշնամուն, որն այսօր սպասում է յարմար առիթի՝ այս անգամ արդէն ՀՀ-ի տարածքները բռնազաւթելու համար: Այդ տեսանկիւնից պէտք է ուժ գտնել՝ տուրք չտալու այն քարոզչութեանը, թէ մեր որդիները կարող են անվտանգ զինւորական ծառայութիւն իրականացնել միայն ՀՀ տարածքում, իսկ Արցախի պաշտպանութիւնը պէտք է «թողնել» բացառապէս ռուս խաղաղապահներին եւ արցախահայերին:

Խորութեամբ ըմբռնելով որդեկորոյս ծնողներին եւ մեզ բոլորիս տանջող ծանրագոյն ցաւը, ինչպէս նաեւ իրենց զինւոր որդիների անվտանգութեան համար անհանգիստ հարազատների մտավախութիւնը, միեւնոյն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում յիշեցնել, որ մեր զաւակները Արցախում պաշտպանել ու պաշտպանում են նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի տարածքների զաւթումով չեն բաւարարւել եւ ամէն կերպ ձգտում են իրենց «յաջողութիւնը զարգացնել» արդէն ՀՀ տարածքների հաշւին՝ ցամաքային մշտական կապ ստանալով Հայաստանի ինքնիշխան տարածքով եւ կեանքի կոչել պանթուրանական իրենց վաղեմի երազանքը։

Տւեալ պայմաններում մենք պէտք է գիտակցենք, որ Արցախը շարունակում է մնալ ՀՀ անվտանգութեան հիմնաքարը, եւ մեր հասարակութիւնը պէտք է խորութեամբ ընկալի այս պատմական պահի հրամայականը՝ այն հայկական պահելու եւ պաշտպանելու՝ որպէս մեր միասնական հայրենիքի անբաժանելի մաս:

Կարեւոր ենք համարում շեշտել, որ Հայոց Բանակը եղել է, կայ ու կը մնայ մեր հայրենիքի եւ պետականութեան գոյութեան հիմնական երաշխաւորը:

Մեր հասարակութեան լաւագոյն ներկայացուցիչներից բաղկացած Հայոց Բանակը հարկաւոր է զերծ պահել քաղաքական շահարկումներից, այն պէտք է ամրապնդել, հեռու պահել վտանգաւոր քարոզներից ու ոչինչ չխնայել նրա մարտունակութիւնը բարձրացնելու եւ հզօրացումն ապահովելու համար: Չմոռանանք, որ մենք մեծագոյն պարտաւորութիւն ունենք՝ արժանի լինելու Արցախեան երրորդ պատերազմում յանուն հայրենիքի ոչինչ չխնայած մեր զինծառայողների սխրանքին եւ շարունակելու նրանց սուրբ գործը:

Սիրելի´ հայրենակիցներ,

Մենք պարտաւոր ենք մեր ազգի ու պետականութեան առջեւ ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին ճակատներում խորացող մարտահրաւէրների ու սպառնալիքների չէզոքացման շուրջ ձեւաւորել հասարակական համերաշխութեան մթնոլորտ՝ վերահաստատելով ՀՀ վարչապետի եւ կառավարութեան հրաժարականի պահանջը:

Որպէս ՀՀ քաղաքացիներ յայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտւողական ու նւաստացուցիչ եռակողմ յայտարարութիւնը ստորագրած անձին ս.թ. յունւարի 11-ին Մոսկւայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու եւ ո´չ էլ առաւել եւս մեր անունից որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազօրութիւն չենք տալիս:

ՄԱՅԻՍԻ 9-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Բէգլարեան Աշխէն, քաղաքական գիտութիւնների թեկնածու

Գալստեան Խաչիկ, քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Եղիազարեան Արման, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Կոստանեան Արարատ, միջազգայնագէտ

Յովհաննիսեան Էդգար, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Մարուքեան Արմէն, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Մելքոնեան Աշոտ, ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Մելքոնեան Ռուբէն, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Մինասեան Էդիկ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Միրզոյեան Նարինէ, տնտեսագիտութեան թեկնածու, դոցենտ

Նալբանդեան Անահիտ, քաղաքական գիտութիւնների թեկնածու

Ոսկանեան Վարդան, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Պետրոսեան Գեղամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

Սողոմոնեան Աշոտ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Ստեփանեան Խաչատուր, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր»:

Յարակից լուրեր

  • «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»
    «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

    «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

  • Ո՞ւր է սահմանագիծը
    Ո՞ւր է սահմանագիծը

    Այսօր, աւելորդ անգամ մը եւս, հաստատուեցաւ, որ ՀՀ իշխանութեան գերագոյն դիրքը զբաղեցնող անձնաւորութիւնը եւ իր վարչախումբը վերջնականօրէն սնանկացած են թէ՛որպէս կառավարութիւն եւ թէ՛որպէս քաղաքական ուժ եւ պէտք է անյապաղ դուրս գան հայ անկախ պետականութեան քաղաքական բեմէն։

  • «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան
    «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

    Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

  • «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը
    «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը

    Լենա Նազարեանի Թուրքիոյ հետ «չթշնամանք»ի սոփեստութենէն յետոյ, Նիկոլ Փաշինեանը 10 Մայիս 2021-ին, Խորհրդարանի նիստի իր ելոյթին մէջ, ահաւասիկ, հռետորական հարց կու տայ՝ «թուրքը մեր թշնամին ա, թէ մեր թշնամին չի», եւ ինքնիրեն կը պատասխանէ. «այո, դա որեւէ մէկի յայտարարութեամբ չի որոշւում, դա պատմական իրողութիւն ա: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք այդ թշնամանքը պէտք է կա-ռա-վար-ուի:»

  • Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում
    Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում

    «Մայիսի 10-ին ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյութեան դադարումը «Հայրենիքի փրկութեան շարժման» պայքարի արդիւնքներից մէկն էր: Եթէ չլինէր «Հայրենիքի փրկութեան շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որեւէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կը շարունակէին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։