Հա

Քաղաքական

10/01/2021 - 08:15

«Արտգործնախարարից լսեցինք որոշ բացատրութիւններ, դրանցից ոմանք կիսատ էին». Վազգէն Մանուկեան

Արտգործնախարարին մենք յայտնեցինք մեր մտահոգութիւնները, լսեցինք որոշ բացատրութիւններ այդ մտահոգութիւնների վերաբերեալ: Մենք դեռ հանդիպում ունենք նաեւ Գլխաւոր շտաբի պետի հետ: 

«alikonline.ir» - Արտգործնախարարին մենք յայտնեցինք մեր մտահոգութիւնները, լսեցինք որոշ բացատրութիւններ այդ մտահոգութիւնների վերաբերեալ: Մենք դեռ հանդիպում ունենք նաեւ Գլխաւոր շտաբի պետի հետ: Դրանից յետոյ մենք կամփոփենք եւ յայտարարութիւն կը տարածենք, աւելին այս պահին չեմ կարող ասել. ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ շուրջ երկու ժամ տեւած հանդիպման աւարտին այս մասին յայտարարեց «Հայրենիքի փրկութեան շարժման» առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանն՝ աւելացնելով, որ նախարարի որոշ պատասխաններ բաւարարել են, որոշները՝ եղել են ոչ լրիւ եւ կիսատ են մնացել:

Յիշեցնենք, որ «Հայրենիքի փրկութեան շարժման» անունից յունւարի 8-ին տարածած յայտարարութեամբ Վազգէն Մանուկեանը հրատապ հանդիպում եւ պարզաբանումներ էր պահանջել ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրէնից եւ ԳՇ պետից: Երէկ՝ երեկոյեան «Հայրենիքի փրկութեան շարժման» ներկայացուցիչներ Վազգէն Մանուկեանը, Իշխան Սաղաթելեանը եւ Արթուր Վանեցեանը հանդիպեցին ՀՀ արտգործնախարարի հետ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։